Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԼՈՊԵՍԸ ԻՐ ՏԵՂԸ ԿԶԻՋԻ՞ ԿԱՍԻԼՅԱՍԻՆ

$
0
0

ԼՈՊԵՍԸ ԻՐ ՏԵՂԸ ԿԶԻՋԻ՞ ԿԱՍԻԼՅԱՍԻՆ

Մադրիդի Ռեալի դարպասապահ՝ Իկեր Կասիլյասի վնասվածքից հետո, Արքայական ակումբ տեղափոխված ԴԻԵԳՈ ԼՈՊԵՍԻ շուրջ լուրեր էին պտտվում, թե մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է լքել Ռեալը: Այս ամենը բացահայտելու նպատակով Իսպանական AS պարբերականը զրուցել է Լոպեսի հետ.

«Չափազանց բարդ է տխրել այն պարագայում, երբ հանդես ես գալիս «Ռեալում»: Այսօր ես ստացա հանդես գալու ևս մեկ հնարավորություն ու ամեն ինչ արեցի՝ լավագույն որակներս ցույց տալու համար, ինչպես եւ միշտ եմ փորձում անել: Միշտ լավ է, երբ մի դիրքի համար կարող է պայքար մղվել: Իմ կարծիքով՝ դարպասապահի դիրքը միշտ պետք է ենթակա լինի փոփոխության: Հիմա ինձ հանգիստ եմ զգում ու փորձում եմ կատարել աշխատանքս հնարավորինս լավ: Ես չափից շատ եմ աշխատում այս հնարավորությունները ստանալու համար: «Ռեալ Սոսյեդադն» իսկապես գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեց. նրանք արժանի էին միավոր վաստակել այս խաղում: Այդ թիմի հարձակման գիծը շատ ակտիվ է: Նրանք Չեմպիոնների լիգայում խաղալու մեծ ցանկություն ունեն: «Սոսյեդադը» կարողացավ իսկական պայքար մղել մեր դեմ»,- ասել է Դիեգո Լոպեսը:

ՆԱՐԵԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles