Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՌՈՒՍ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՀԱՎԱՆԵԼ ԵՆ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԻ ԵՐԳԸ

$
0
0

ՌՈՒՍ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՀԱՎԱՆԵԼ ԵՆ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԻ ԵՐԳԸ

Ֆեյսբուքյան իր էջում երգիչ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԸ զետեղել էր տեսահոլովակ, որտեղ մի ռուս աղջիկ հայերենով, բնականաբար, ռուսական շեշտադրումներով, նախ շնորհավորանքի խոսքեր է հղում իր ընկերուհուն, որը, հավանաբար, Հայաստանում է ապրում, այնուհետեւ իր ուժերի ներածի չափով սկսում է երգել "Ես սիրում եմ քեզ" երգը: "Իրավունք"-ը այս առիթով զրուցեց երգչի հետ` պարզելու, թե հավանել է արդյոք ռուս աղջկա արարքը:  "Ես նույնիսկ չգիտեմ, թե ով է նա: Իմ ծանոթներից մեկն էր հղումը արել "Վկոնտակտե" սոցկայքում: Կատարումը, իհարկե, չհավանեցի, երեւում է, որ վատ է երգում, բայց "մալադեց", բառերը լավ ճիշտ սովորել է",- ասաց երգիչը` հավելելով, որ փաստն իրեն առանձնապես չի զարմացրել, քանի որ վերոնշյալ սոցկայքի մշտաբնակներից շատերն են հավանել այս երգը. "Երբ տեսահալովակս նոր էր դուրս եկել, մի հետաքրքիր բան ստացվեց: "Վկոնտակտե" էջս շատ պասիվ էր. մոտավորապես 20-30 ընկեր ունեի: Հիմա 500-ից ավել է, եթե չեմ սխալվում, որոնց 10%-ը հազիվ թե հայ լինեն: Ինձ սկսեցին ընկերության առաջարկություն անել ռուսներն ու ուկրաինացիները: Նրանք շատ են հավանել "Ես սիրում եմ քեզ" երգն ու տեսահոլովակը: Ավելին, շտապել են իրենց էջերում զետեղել այն` տալով երգին անգամ նոր վերնագիր`"Երբեք չբարձրացնես ձեռքդ քո սիրելի աղջկա վրա":

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված երգի ու տեսահոլովակի հանդեպ նման հետաքրքրությունը, Ն. Բավեյանը հետեւյալ պատասխանը տվեց. "Հավանաբար, տեսահոլովակի թեման նրանց համար սրտամոտ է եղել: Ակտուալ խնդիր է":

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles