Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲԵՄ ԿԲԱՐՁՐԱՆԱ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿԻ «ԲԱԼԱԳԱՆՉԻԿԸ»

$
0
0

ԲԵՄ ԿԲԱՐՁՐԱՆԱ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿԻ «ԲԱԼԱԳԱՆՉԻԿԸ»

Հունիսի 5-ին Գեղագիտության ազգային կենտրոնի ՓՈՔՐ թատրոնի բեմում «ԷՊՍԻԴՈՆ» թատերախումբը կներկայացնի Ալեքսանդր Բլոկի «ԲԱԼԱԳԱՆՉԻԿ» պիեսը: «Իրավունքի» հետ զրույցում այս մասին ասաց ներկայացման բեմադրիչ, դերասան ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որն, ի դեպ, ներկայացման մեջ Պիերոյի դերն է խաղում: Իր իսկ խոսքերով` գործի շուրջ սկսել է աշխատել չորս տարի առաջ, սակայն, միայն մի քանի ամիս է, ինչ հանձն է առել բեմադրական աշխատանքները. «Երբ առաջին անգամ կարդացի գործը, պետք է խոստովանեմ, որ այն ինձ վրա շատ ուժեղ ազդեցություն թողեց, սակայն, շատ բաներ պիեսում ինձ անհասկանալի մնաց, եւ ես սկսեցի ուսումնասիրել այն, որպեսզի գտնեմ բանալին: Հինգ տարի անց գտա…»,- խոստովանեց Արմենն ու հրաժարվեց պատասխանել մեր հարցին, թե որն էր գտած բանալին. «Եթե դա ասեմ, ապա անհետաքրքիր կլինի նայել ներկայացումը, համենայնդեպս, ես այդպես եմ կարծում»:
Զրուցակիցը նշեց, որ ներկայացման մեջ զբաղված են դերասաններ` Լիանա Ավետիսյանը, Օֆելյա Բեգոյանը, Նաիրա Քոլոզյանը, Սոնա Վարդանյանը, Շուշան Սահակյանը, Տիգրան Ավետիսյանը, Արթուր Մակարյանը: 
Ներկայացման կոմպոզիտորը Վահե Հայրապետյանն է, խորեոգրաֆը` Շուշան Սահակյանը, բեմանկարիչը` Արեգ Միրիջանյանը, զգեստները՝ Լյուսի Ս եւ յանի: 
«ԷՊՍԻԴՈՆ» թատերախումբը հիմնադրվել է 2012թ.-ին` 3 համախոհների ջանքերով՝ Արմեն Սարգսյան, Արթուր Մակարյան, Լիանա Ավետիսյան: «ԷՊՍԻԴՈՆ»-ը ստեղծում է ներկայացումներ, որոնցում ձգտում է համադրել խոսքի, շարժման եւ երգեցողության տարրերը:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles