Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՑԱՆՑ` ԲԱՆԱԿՈՒՄ

$
0
0

ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՑԱՆՑ` ԲԱՆԱԿՈՒՄ

ՍԴՀԿ անդամ ներկայացող, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն անդրադառնալով բանակում կատարվող սպանության դեպքերին` ասաց, որ մեր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գրագետ, կրթված մարդ է, բայց մի բան փաստ է. ՙՉի լինում կանգնեցնել սպանությունների շարքը բանակում, ես առաջարկում եմ, որ ինքը մի անալիտիկ բաժին բաց անի, որը  կբացահայտի հիմքերը, պատճառները` դրվագ առ դրվագ՚: Պարոն Եղիազարյանը նման դեպքերը կանխելու նպատակով կոչ արեց Սեյրան Օհանյանին. ՙՇուտափույթ անվտանգության համակարգում բաց անել բաժին, որը բանակում օպերատիվ հետախուզական գործունեություն կծավալի, որի արդյունքում, երբ որ հրամանատարները բացակա են, գիշերը այնտեղ խուժանն է ու գողականն է տիրում, այդ ամեն ինչը կբացահայտվի, եւ սպանությունները կկանխվեն: Եթե ավելի լայն ասեմ, այո, այդ օպերատիվ ապարատը պետք է բանակում իրավունք ունենա հավաքագրումներ կատարելու, այսինքն` պետք է ստեղծվի գործակալական ցանց: Որտեղ չկա գործակալական ցանց, այնտեղ կտիրեն գողական բարքերը՚:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles