Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐ ՈՒՆԻ ՈՐՈՇ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՄ

$
0
0

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ
ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐ ՈՒՆԻ ՈՐՈՇ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՄ


Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը այսօր խոսելով դատափաստաբանական մարմիններում առկա կոռուպցիայի մասին, ասաց. ՙԱյսօր դատավորների մեծամասնությունը ունեն իրենց իրավաբանական գրասենյակները, որոնք իրենց հետ կատարում են գործարքներ: Եթե գործը վերաբերում է ինչ-որ մի դատավորի, ՙճիշտ՚  քաղաքացին պիտի դիմի նրա փաստաբանին, որ ինքն այդ գործը շահի` անգամ եթե նա սխալ է:
Դա միջազգային տերմինով անվանում են ՙսեւ փաստաբան՚, մեզ մոտ դա հիմա շատ ուժեղ է դրված՚: Նա ասաց, որ փաստաբանները պրոցեսների ընթացքում  հաճախակի շեշտում են, թե ո±ր իրավաբանական գրասենյակում են աշխատում` հասկացնելու համար, թե ով է իրենց գլխավորը, տերը եւ դրանով առաջ են տանում իրենց գործերը, ստանում ցանկալի արդյունքները: Այսօր պարոն Ամարյանը առայժմ հրաժարվեց իրավաբանական գրասենյակների հետ ՙհամագործակցող՚ դատավորների անուններ նշել, ասելով, որ  որոշ պարզաբանելու բաներ կան, եւ իր կազմակերպությունը մոտ մեկ ամսից բոլոր լրատվամիջոցներին կուղարկի պրես-ռելիզներ, որոնցում կլինեն անվանական բացահայտումներ:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles