Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԴԱ ԸՆԴԱՄԵՆԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է՚

$
0
0

ՙԴԱ ԸՆԴԱՄԵՆԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է՚

ՙԿլեոպատրա՚ ՍՊԸ-ի, ինչպես նաեւ ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի Երեւանի ՙՔիմիադեղական՚ գործարանի գլխավոր հաշվապահ Գեւորգ Հակոբյանը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Դեպքի հետ կապված ՙԻրավունքը՚ դիմեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻՆ:
-Սա զուտ քրեական գործ է, թե այն իր մեջ պարունակող ենթաշերտեր ունի:
- Այդ միջադեպը պարզվել է արդեն, այն կապված է, բացառապես, ինչ-որ ընտանեկան խնդրի հետ եւ տվյալ անձնավորության` Գեւորգ Հակոբյանի հետ տեղի ունեցածը իր ո°չ մասնագիտական, ո°չ աշխատանքային գործունեության հետ որեւէ առնչություն չունի: Դա ընդամենը ընտանեկան ողբերգություն է, որից Աստված մի արասցե, ոչ ոք ապահովագրված չէ, եւ որեւէ կերպ փորձել այս ամեն ինչի համատեքստում շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը, պարզապես, դուրս է խելամտության բոլոր սահմաններից:
- Իսկ տվյալ անձի հետ կապված, երբեւէ նման միջադեպ կարելի± էր պատկերացնել:
- Տասնյակ հազարավոր աշխատակիցներ են աշխատում ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի կազմում եւ, բնականաբար, որեւէ մեկի մասին, որեւէ մեկի վարքագծի վերաբերյալ որոշակի հստակ բան երբեւէ հնարավոր չէ ասել: Էլի եմ կրկնում, եղածը որեւէ կերպ կապված չէ նրա մասնագիտական գործունեության հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles