ՄՈՐԱՏԱՅԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ
Մադրիդի Ռեալի հարձակվող ԱԼՎԱՐՈ ՄՈՐԱՏԱՆ նույպես խոսել է Մոուրինյոի մասին.
«Ես Մոուրինյոյին համարում եմ փառահեղ մարզիչ: Նա ինձ հանդես գալու ու ուժերս ապացուցելու հնարավորություն է տվել: Հաջողություն եմ մաղթում նրան ու նրա մարզչական անձնակազմին: Կարծում եմ, նա հավատում էր մեզ՝ առաջին օրվանից սկսած: Նա ամեն ինչ արեց, որ մեր խաղային որակները բարելավվեն. սրա համար ես չեմ կարող շնորհակալ չլինել պորտուգալացուն»,- ասել է Մորատան:
Ն. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ