ՔՈՉԱՐՅԱՆԻ ՖԻԼՄԸ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԻ
Image may be NSFW.
Clik here to view.Օ՛ Հենրիի «Կարմրամորթ առաջնորդ»-ը պատմվածքի մոտիվներով նկարահանված «Փոքրիկ Զորավարը» նոր կինոկատակերգության պրեմիերան տեղի կունենա այսօր՝ հունիսի 1-ին` «Մոսկվա» կինոթատրոնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիլմի սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր եւ պրոդյուսեր ՀԵՆՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ:
Ֆիլմի գլխավոր հերոսը մի օլիգարխի 7,5 տարեկան տղա է, ում երկու երիտասարդներ որոշում են առեւանգել եւ հորից փրկագին պահանջել: Սակայն, տղան իսկական չարիք է դառնում նրանց գլխին:
Հ. Քոչարյանի խոսքով` «Փոքրիկ Զորավարը» ֆիլմը նախատեսված է բոլոր տարիքի դիտողների համար. «Իմ նպատակն էր ստեղծել ժամանցային ֆիլմ առանց տարիքային սահմանափակումների»:
Բանախոսն ընդգծեց, որ ֆիլմում չկան հայտնի դեմքեր. «Չեմ փորձել ընտրել հայտնի դեմքերի, այլ ընտրել եմ երիտասարդների, ովքեր առավելագույնս համապատասխանում են ֆիլմի դերերին»:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ