ՄՏԱԾԻՐ ԻՆՉՊԵՍ ԵՐԵԽԱ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա ընթացքում Երևանում անցկացվող բազմաթիվ միջոցառումներից ներկա գտնվեցինք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ տետի էր ունենում տարբեր երկրներում անցկացվող
TED^x (Technology Entertainment Design) kids անկախ միջոցառումը, որը Հայաստանում արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում:
Միջոցառման խորագիրն էր «Մտածիր ինչպես երեխա», կազմակերպիչը՝ Քրիստինե Սարգսյանը: 25 երիտասարդներ՝ Հայաստանի տարբեր մարզերից խոսեցին ամենանվիրական, ամենատարօրինակ, բայց մեզ շատ ծանոթ գաղափարների և
փորձառությունների մասին:
Մասնակցում էին նաև սահմանափակ կարողություններով երեխաներ, ովքեր խոսեցին շրջապատում հուզող հարցերի մասին և փորձեցին լուծումներ գտնել դրանց: Հիացմունքը ուղեկցում էր ողջ միջոցառման ընթացքում, շատերի ելույթները նույնիսկ հուզեցին և առաջացրեցին ինքներս մեզ և աշխարհը փոխելու ցանկություն:
Միջոցառուման ընթացքում եղան բազում անակնկալներ. «Թումո» կենտրոնը հյուրընկալել էր աճպարարների հայկական ֆեդերացիայի անդամներին և նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին: Եղան նաև «Բաց խոսափողներ», որի ժամանակ դահլիճում ներկա խիզախ երիտասարդները հանպատրաստից արտահայտեցին իրենց մտքերը:
«Թումո» կենտրոնի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ փոքրիկ համերգային ծրագիր:
Մասնակիցների կարծիքով իրենց խոսքերը կհասնեն երեխաներին և կծառայեն որպես խորհուրդ՝ կյանքն ավելի լավ ընկալելու համար:
ՍԵԴԱ ՎԱՐԴԻԿՅԱՆ