ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
Այսօրր Ազգային ժողովում տեղի ունեցավ Կրթության եւ գիտության հանձնաժոովի նիստը, որին ընդդիմությունը ու այլընտրանքային ուժ ներկայացնող քաղաքական թիմերը չմասնակցեցին: Միակ ընդիմադիրը, որը դիմացավ ընդամենը մեկ ժամ, ապա դուրս եկավ նիստից, դա տխրահռչակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր: Վերջինս նիստի ժամանակ կրկնեց ԱՄՆ պետ դեպարտամենտի պահանջը Հայաստանի հանրակրթական դպրոցներում կրոնի դասավանդումը դադարեցնելու մասին, մեկ առ մեկ կրկնելով ամերիկյան իր հոգեւոր հայրերի փաստարկները Հ. Բագրատյանը հայտարարեց, որ դա հակասում է ՀՀ սահմանադրությանը: Նա նշեց նաեւ, որ «Դժբախտաբար մենք ոչ թե քրիստոնության պատմությունն ենք դասավանդում, այլ Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը: Դա շա լուրջ հարց է»: Այսպիսով Բագրատյանը չթաքցրեց, որ հանդիսանում է ԱՄՆ-ի ազդեցության գործակալը` Հայաստանում եւ պատվերով նոր պայքար է սկսել այս անգամ Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Հավանաբար հենց հաշվի առնելով Բագրատյանի նախկին նվաճումները Հայաստանի տնտեսությունը քանդելու մեջ հենց նրան է հանձնաարվել այս անգամ էլ քանդել հոգեւր դաշտը:
Ի պատիվ իրեն, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Բագրատյանը մոլորության մեջ է եւ սահմանադրությունը ոչ միայն չի արգելում ուսումնասիրել Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը, ավելին ըդգծում է մեր եկեղեցու դերը հայ ազգի ինքնությունը պահպանելու մեջ. «Ես խորը կողմնակիցն եմ Հայ Առաքելական եկեղեցու պատմության դասավանդման»,- հայտարարեց Ա. Աշոտյանը: Նա նշեց նաեւ, որ չի կիսում ԱՄՆ պետդեպի վերջին զեկույցում այն հատվածը, որը վերաբերվում է Հայաստանին: Նա հայտարարեց նաեւ, որ որքան կկարողանա այնքան շատ կաշխատի հայոց եկեղեցու հետ:
Հատկանշական է, որ Բագրատյանը անգամ մինչեւ վերջ չլսեց Աշոտյանի պատասխանը, որտեղից կարելի է եզրակացնել, որ Բագրատյանի համար կարեւորը հարցը հնչեցնելն էր` վերեւներին «աչոտ» տալու համար:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ