Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ» ՓԱՌԱՏՈՆԸ

$
0
0

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ» ՓԱՌԱՏՈՆԸ

Հունիսի 2-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնի բացումը, որը նախաձեռնել և կազմակերպել է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը:

Փառատոնի հանդիսավոր բացման ընթացքում պատանի երաժիշտները հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան):

Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ մասնակցելու է մինչև 18 տարեկան շուրջ 4 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարող Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից, Սիրիայից, Վրաստանից, Հայաստանից: Մասնակիցները միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ են՝ տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ, որոնք բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհի տարբեր երկրներում:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles