Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՙԱԺ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ՚

$
0
0

ՙԱԺ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ՚

Ըստ ՙԺառանգություն՚ կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի. ՙԵթե ընդդիմությունն անգամ փլատակների մեջ է, ես մտահոգված եմ նաեւ իշխանության վիճակով՚: Իսկ թե իրականում ինչպիսի վիճակում է գտնվում այսօր ընդդիմությունը, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ՀՀՇ-ի վերակազմավորման գործի առաջամարտիկներից մեկի` նախկին եւ ներկա ՀՀՇ-ական, ԱԺ նախկին փոխնախագահ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻՑ:
-Համամիտ եք Ս. Սաֆարյանի հետ, որ ընդդիմությունն այսօր փլատակների է վերածվում:
- Գնացեք Ազատության հրապարակ եւ կտեսնեք, որ` այո: Կարելի է օպտիմիստորեն ասել, որ ընդդիմությունը վերակազմավորման փուլում է, բայց, ըստ էության, այսօր իրական ընդդիմադիր պայքար չկա:
- Հնարավոր է, որ վերստեղծվող ՀՀՇ-ն համագործակցի ՀԱԿԿ-ի հետ:
- Այո, ինչու ոչ: Ռեժիմի դեմ պայքարում հնարավոր է համագործակցենք:
- Իսկ բանակցություններ ընթանո±ւմ են:
- Բնականաբար` ոչ, որովհետեւ մենք ընդամենը կազմավորման փուլում ենք, իսկ իրենք արդեն հասցրել են կազմավորվել:
- Ըստ Ձեզ, ինչպիսի քաղաքական ամառ է սպասվում:
- Ինձ թվում է` առանց անակնկալների:
Իսկ ահա ՀԱԿ դաշինքի անդամ, ՙՔրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՚ կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ նույն հարցի հետ կապված նշեց.
- Այսօր, իհարկե, ընդդիմության վիճակը հեչ լավը չէ: Բայց գլխավորը քաղաքական ընդդիմությունը չէ, այլ այն է, որ ժողովուրդն ընդդիմադիր դիրքորոշում ունի եւ դժգոհ է իր կյանքից, իշխանություններից:
Իսկ առաջնորդներ քաղաքական ընդդիմությունում շատ արագ, անհրաժեշտության դեպքում կարող են ձեւավորվել: Այնպես որ, սարսափելի ոչ մի բան չեմ տեսնում, բնական գործընթաց է: Հին, այսպես ասած, ընդդիմությունն իր գործունեության ընթացքում բացահայտեց իրեն` կիրթ եւ ազնիվ չեղավ, շատ հաճախ սուտ խոսեց ժողովրդի հետ ու ստացավ իր արժանի գնահատականը: Կարծում եմ, որ այս անդորրը ժամանակավոր է, կամաց-կամաց ի հայտ կգան նոր մարդիկ, նոր առաջնորդներ, որովհետեւ դրա անհրաժեշտությունը հասարակությունը կթելադրի:
- Այսինքն` խորհրդարանական ընդդիմության հետ հույսեր կապել պետք չէ:
- Այնտեղ չկա ընդդիմություն, ես խորհրդարանում ժողովրդի վստահությունը կրող ընդդիմություն չեմ տեսնում, գուցե միայն մեկ-երկու անհատներ: Խորհրդարանում ինչ ընդդիմություն, կարծես, նրանք էլ իշխանություն լինեն ու առանձնապես չեն էլ տարբերվում իշխանությունից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles