Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐԱՅԻՆ "ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ"

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐԱՅԻՆ "ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ"

Image may be NSFW.
Clik here to view.
<<Պատանի  պարողների Եվրատեսիլ>> մրցույթին Հայաստանն առաջին անգամ ներկայացնելու է 17-ամյա Վահագն Մարգարյանը: <<Եվրատեսիլ>> մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ մրցույթը կայանալու է Հունիսի 14-ին  Լեհաստանի Գդանսկ քաղաքում՝ Բալթիկ օպերայի պարի թատրոնում: Ասուլիսին ներկա էին նաեւ Երեւանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանը եւ Վահագն Մարգարյանը:

Գ.ԳԱՍՊԱՐՅԱՆԸ փաստեց. <<Առաջին անգամ է, որ մասնակցում ենք, սակայն մեծ հույսեր ենք կապում Վահագնի հետ: Պարի հեղինակը Արսեն Մեհրաբյանն է: Ինչպես գիտենք մրցույթին մասնակցում են 16-21 տարեկան պատանիներ: Մեր ներկայացուցիչը  երիտասարդներից մեկն է: Իհարկե, սա մի կողմից լավ է, սակայն, կարող են լինել ավելի փորձառու մասնակիցներ: Վտանգավոր մրցակցություն է մեզ սպասվում>>:

Պատանի պարող Վ.ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշեց.  <<Առաջին անգամ է, որ մասնակցում եմ մրցույթի, սակայն կանեմ ամեն ինչ, որպեսզի  պարը լավ մատուցեմ: Պատասխանատվությունը մեծ է՝ երկիր եմ ներկայցնելու: Անում ենք ամեն ինչ, որ հայկական մշակույթը լավ ներկայացնենք>>:

Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆԸ պատմելով իր մտավախությունների մասին փաստեց. <<Մրցույթին մասնակցելու են շատ ուժեղ երկրներ: Ուկրաինան եւ Բելոռուսը այն երկրներն են, որոնք բավականին ուժեղ են, սակայն մենք եւ Վահագնը պատրաստ ենք մրցույթին>>:

Մրցույթին մասնակցելու են 10  երկիր: Մրցույթը լինելու է մեկ օր, սակայն 3 փուլով: Մասնակիցը մեկ ու կես րոպեում ներկայացնելու է իր մենապարը, այնուհետեւ լինելու է խմբակային պար, որից հետո եզրափակիչ անցած 2 մասանակիցները իմպրովիզների միջոցով մրցելու են:

Դե ինչ, մեր մասնակցին մաղթենք հաջողություն:

ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles