Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ


Օրերս Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային անկարգությունները խորը մտահոգության առիթ են դարձել մի շարք թուրքագետների ու քաղաքագետների համար: Հարեւան պետության լարված մթնոլորտը մտահոգիչ է այնչափ, որ հնչում են հիմնավոր կարծիքներ, թե  ամռանը Թուրքիայում քրիստոնյա բնակչության ջարդեր կարող են լինեն: Արդյո±ք նախապատրաստական աշխատանքներ են տարվում Սփյուռքի նախարարության կողմից, եւ հարկ եղած դեպքում փախստականներ կարող ենք ընդունել` ճշտեցինք վերոնշյալ նախարարության մամլո խոսնակ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՑ, ինչպես նա նշեց. ՙՏվյալ թեմայի վերաբերյալ մենք մշտական կապ ենք հաստատել Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ, եւ ըստ նրանց խոսքի, համայնքում ամեն ինչ հանգիստ է, կյանքը ընթանում է բնականոն հունով: Նմանատիպ անհանգստություն դեռեւս չկա: Թուրքիայում նման ցնցումներ շատ են եղել, կարծում եմ, հայերի նկատմամբ նման դրսեւորում չի լինի: Այդ ցնցումները չեն անդրադարձել հայ համայնքին, եւ որեւէ ենթադրություններ անել` կարծում եմ դեռ վաղ է՚:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles