Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆ ԷԼ ՊԱԿԱՍԸ ՉԷ

$
0
0

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆ ԷԼ ՊԱԿԱՍԸ ՉԷ

Սյունիքի մարզպետարանը պաշտոնապես հանգամանալից (կամ, միգուցե, ընտրողաբա±ր) ներկայացրել ու հրապարակել էր այն ամենը, ինչը ֆիքսել էին Սյունիքի մարզպետի առանձնատան տեսախցիկները Գորիսում տեղի ունեցած սպանության օրը: Թե նախաքննության գաղտնիքի հրապարակման եւ այդպիսի միջամտության պատճառով արդյո±ք քայլեր չեն ձեռնարկվել Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին պատասխանատվության ենթարկելու համար, ՙԻրավունքը՚ նախ հետաքրքվեց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա ՄԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ.
- Այդ հարցի վերաբերյալ զինվորական դատախազությունն արդեն տվել է մեկնաբանություն, ես ավելացնելու ոչինչ չունեմ:
Նշենք, որ դատախազության մեկնաբանության մեջ ասված է, որ մարզպետարանի նման քայլը, պարզապես, անթույլատրելի է, եւ, բնականաբար, նույն հարցով դիմեցինք նաեւ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԻՆ.
- Այդ հարցերով դիմեք նախաքննական մարմին եւ զինվորական դատախազություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles