ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ <ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴ>
Այսօր մեկնարկել է մի խումբ փաստաբանների երկօրյա գործադուլը։ Հունիսի 10-ին և 11-ին նրանք չեն ներկայանա դատական նիստերին, չեն մասնակցի քննչական գործողություններին: Այս կերպ փաստաբանները բողոքում են ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեությունից՝ պահանջելով օրենքի միանման կիրառություն:
Ըստ փաստաբանների՝ <Դատական համակարգում շարունակվում են կիրառվել երկակի ստանդարտներ: Դատական ատյանների կողմից կայացվող դատական ակտերը հաճախ հակասում են մեկը մյուսին, իսկ դրանց վերաբերյալ վճռաբեկ բողոքները, կրկին առանց պատճառաբանության կամ կրկնվող և ոչինչ չասող պատճառաբանությամբ, վերադարձվում են...»
Մեկ տարի առաջ իրականացված <նույնաբովանդակ> ակցիան մնաց անարդյունք:
Այս տարի փաստաբանների գործադուլին միացել են 46 փաստաբաններ, մյուսները, թեև դժգոհ են Վճռաբեկ դատարանի գործունեությունից, սակայն նախընտրում են պայքարի այլ տարբերակ։
<Մյուսների> թվաքանակը գրեթե 50 անգամ գերազանցում է <ակտիվների>...