Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՔՈՉԱՐՅԱՆԴ ԲՀԿ-ԻՍ ՎՆԱՍ ՉԻ...

$
0
0

ՔՈՉԱՐՅԱՆԴ ԲՀԿ-ԻՍ ՎՆԱՍ ՉԻ...

Օրերս Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական էջում տեղադրված վերլուծական հոդվածը խոսում էր այն մասին, որ Հայաստանի երկրորդ նախագահի վերադարձը քաղաքական ասպարեզ ընդամենը ժամանակի խնդիր է, եւ դրանից ենթադրելի է, որ չի բացառվում նախագահական ընտրություններին նրա թեկնածության առաջադրումը: Քոչարյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իհարկե, ոչ բոլորի սրտով է: Թե ինչ կլինի, երբ վերջինս նման որոշում կայացնի ու ինչ պայքարի միջոցներ կընտրեն կուսակցությունները, փորձեցինք ճշտել ԱԺ ԲՀԿ պատգամավոր ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ.
- Ես չեմ պատրասվում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի ինչ-որ հայտարարություն վերլուծել կամ մեկնաբանել: Զանգահարեք երկրորդ նախագահի աշխատակազմ, որտեղ աշխատակազմի ղեկավարը  կամ մամուլի պատասխանատուն կմեկնաբանեն:
- Իսկ նրա վերադարձը չի± խոչընդոտի ԲՀԿ-ի թեկնածուին:
- Մեր կուսակցությունն իր գործունեությունն է ծավալում, եւ մեկը մյուսին կապելու եզրեր չեմ տեսնում:
Նույն հարցադրումով փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ:
-Մնացել է ընդամենը երկու շաբաթ ժամանակ, կսկսվեն առաջադրումները եւ այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի: Այս պահին որեւէ կանխատեսում անել դժվարանում եմ:
-Իսկ եթե Քոչարյանն առաջադրի իր թեկնածությունը, ապա ի±նչ պայքարի միջոցներ կկիրառեք:
-Եկեք եթե-ներով չխոսենք, ժամանակը կգա ու կոնկրետ պատասխաններ կլինեն:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ



ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ 20 ՏՈԿՈՍ Է


Ժամանակին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը գնահատում էր 10 տոկոս: Նախագահական ընտրությունների շեմին աճել, թե նվազել է այն, մանավանդ որ իր ոչ պաշտոնական կայքով ՀՀ երկրորդ նախագահը սպառնում է վաղ թե ուշ վերադառնալ: Այդ հարցի պատասխանը փորձեցինք ստանալ սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ, ինչպես նա նշեց. ՙԵս նրա վարկանիշը գնահատում եմ մոտավորապես 20 տոկոս: 10 տոկոս դա իր անձնական վարկանիշն է, նա կունենա 20 տոկոս, եթե նրան աջակցեն ըննդիմադիր ուժերը, 20-ը դա վերին շեմն է: Եթե նա չմիանա Սերժ Սարգսյանին` դա կլինի իմ ասած ցուցանիշը՚:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
ՖԻՆՆԱԽԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ


Հայտնի է, որ ՀՀ Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը անցած ամսվա կեսերից ստուգումներ է սկսել Գյումրիի քաղաքապետարանում: Ստուգումները վերաբերում են պետական բյուջեից քաղաքապետարանին տրվող դոտացիոն գումարների ծախսման արդյունավետությանը: Եվ քանի որ լրացել է դրա համար նախատեսված 15-օրյա ժամկետը, փորձեցինք նախարարությունից պարզաբանում ստանալ, թե ի±նչ արդյունքներ կան: Սակայն մամլո խոսնակ ԻՐԻՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ տեղեկացրեց, որ աշխատանքները քաղաքապետարանում դեռ ընթանում են. ՙԳյումրիի քաղաքապետարանում Ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ստուգումների տասնհինգօրյա ժամկետը երկարացվել է մինչեւ դեկտեմբերի քսանհինգը՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles