Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 62 ՏԱՐԵԿԱՆ

$
0
0

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 62 ՏԱՐԵԿԱՆ


«Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին...», - թերեւս այսպես կբնորոշեր մեծ բանաստեղծը`բաժակ բարձրացնելով ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ: Սակայն այսօր լուսահոգի վարչապետը մեզ հետ չէ, բայց մշտապես կմնա մեր հուշերում ու մեր սրտերում:
Ա.Մարգարյանը հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել 1965թ.-ից: 1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: 1974-ին ձերբակալվել է եւ դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով: 1992թ. անկախ Հայաստանում դարձել է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն էր 1993-ից մինչեւ իր մահը: 1998-ից նաեւ Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետեւ` ԵԿՄ վարչության անդամ: 2000-2007թթ. եղել է ՀՀ վարչապետի պաշտոնում:
Սիրված քաղաքական գործիչը պարգեւատրվել է մի շարք շքանշաններով.
ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է ՙՍուրբ Մեսրոպ Մաշտոց՚ շքանշանով, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով, ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսեն հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով:
2007 թվականին Ա.Մարգարյանի մահվան բոթը ցնցեց ինչպես քաղաքական գործիչներին, այնպես էլ ողջ հայ ազգին: Թերեւս հիշենք նաեւ, թե ինչ մեծ դեր է նա ունեցել մեր երկրում հանդուրժողականության եւ երկխոսության քաղաքական կուլտուրա ձեւավորելու հարցում. այն տարիներին նա այն եզակի գործիչներից էր, որ ընդունելի էր ե´ւ իշխանավորի, ե´ւ ընդդիմադիրի համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles