Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԿԱՐ ՄԻ ՄԱՐԴ` ՍՊԻՏԱԿ ՇՈՐԵՐՈՎ, ՆԱ ՆՄԱՆ ԷՐ ՄԱՐԶՊԵՏԻՆ՚

$
0
0

ԿԱՐ ՄԻ ՄԱՐԴ` ՍՊԻՏԱԿ ՇՈՐԵՐՈՎ, ՆԱ ՆՄԱՆ ԷՐ ՄԱՐԶՊԵՏԻՆ՚

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տղայի` Տիգրան Խաչատրյանի շուրջ ձեւավորված պատմությունը մեծ ալիք բարձրացրեց հասարակության տարբեր խավերում: Դեպքի հետ կապված` լրատվամիջոցներում պտտվող տեսանյութը տարբեր արձագանքների արժանացավ: Տվյալ տեսագրության վերաբերյալ իրենց կարծիքները հայտնեցին ինչպես քաղաքական գորժիչները, այնպես էլ` արվեստի ներկայացուցիչները: Օրինակ` լուսանկարիչ, գեղանկարիչ ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱՆ փոքր-ինչ զարմանքով նշում  է. ՙԱնկեղծ ասած զարմացած էի առաջին հերթին այն բանի վրա, որ մարզպետարանը հայտարարություն էր տարածել: Ով էր նրանց տվել այդ տեսագրությունը, ով է տվել դա ցույց տալու իրավունքը, ու ընդհանրապես, դա ի±նչ տեսագրություն է, որ շրջանառության մեջ է հայտնվել: Տեսանյութում ինչ-որ սլաքներ  էր դրված, որ սա այս մարդն է, նա` այն: Տեսանյութում կար մի մարդ` սպիտակ շորերով, բարձրահասակ, նա նման էր մարզպետին: Նա ավտոմատը ետեւում պահած շատ վարժ կրակեց: Անհասկանալի բաներ էին կատարվում, արհեստական շնչառություն էին անում, եւ այլն: Ինձ այդ տեսագրությունը շատ բան չտվեց: Ամեն ինչ էլ հնարավոր է: Հնարավոր է նաեւ, որ դա բեմադրություն էլ լինի, թեպետ, այդ րոպեին ո±վ հասցրեց բեմադրել՚:

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles