ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ
Նախորդ տարվա բյուջեի կատարման քննարկումների ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անցած տարի Հայաստանը դարձել է տիեզերական երկիր, քանի որ տրանսպորտի նախարարության կազմում ստեղծվել է <Արմ կոսմոս> ընկերություն: Պարզվում է, որ Հայաստանը նախապատրաստվում է սեփական արբանյակ ունենալուն: Իհարկե այդ հավակնոտ ծրագիրը որոշակի թերահավատությամբ է ընդունվել պատգամավորի կողմից, որը հիշեցրեց մի շարք ձախողված ճռճռան ծրագրեր, ինչպես օրինակ Իրան-Հայաստան երկաթգիծը, Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելը եւ այլն: Այդ ծրագրեը Փաշինյանը անվանեց նյուվասյուկիական:
Ի դեպ, ինչ վերաբերվում է Իրան-Հայաստան երկաթգծին, ապա քանի տարի է ինչ գործում է այդ գոյություն չունեցող երկաթգծի գրասենյակը, որը պարզ չէ, թե ինչով է զբաղված, բացի պետությունից աշխատավարձ ստանալուց: Հավանաբար նույն ճակատագրին կարժանանա նաեւ <Արմ կոսմոսը>:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ