Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԹԱՔՆՎՈՒՄ Է

$
0
0

ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԹԱՔՆՎՈՒՄ Է

Արդեն երկար ժամանակ է, ինչ Սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը խուսափում է Ազգային ժողով ներկայանալուց: Նա բացակայում էր բյուջեի հաշվետվության քննարկումներից ինչպես հանձնաժողովներում այնպես էլ երեկ լիագումար նիստում, չկար նախարարը նաեւ այսօր կառավարության հետ հարց ու պատասխանում: Միարժամանակ նախարարը ողջ-առողջ ներկա էր երեկ Ռուսաստանի դեսպանատան հրավիրած ընդունելությանը: Ըստ լուրերի, նախարարն այդպես էլ չի կարողանում կազմակերպել նախարարության աշխատանքները եւ լեզու չի գտնում իր կոլեկտիվի հետ: Երկու փոխնախարարներ ու աշխատակազմի ղեկավարի պաշտոնանկությունը նույնպես չի շտկել իրավիճակը: Ավելին, այսօր ԱԺ-ում ԲՀԿ-ն բարձրացրեց հարց այն մասին, որ նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էյլոյանին աշխատանքից ազատել են քաղաքացիական ծառայության մասին օրենքի խախտումով, իսկ կառավարության որոշումը, այս հարցի շուրջ երկու անգամ է գրվել, քանի որ պարզ չէր, թե ինչ հիմնավորումով են ազատում Վահե Էյլոյանին: Թե ինչով կավարտվի Յուրի Վարդանյանի ու ԲՀԿ-ի մենամարտը դեռ պարզ չէ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles