Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՄԻԱՅՆ ԳՅՈՒՄՐԵՑԻՆ ԿՀԱՆԳՍՏԱՑՆԻ

$
0
0

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՄԻԱՅՆ ԳՅՈՒՄՐԵՑԻՆ ԿՀԱՆԳՍՏԱՑՆԻ

Երեկ ավարտվեց  Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին քառօրյան: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը բարձրացրեց մի շարք կարեւոր հարցեր` ներկայացնելով տարբեր նախարարությունների կողմից իրականացված խախտումներ: Երբ նիստի ավարտին մնացել էր ընդամենը 5 րոպե եւ ամբիոնի մոտ էր ՀՀԿ խմբակցության անդամ, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը,  իր լաչառ  ձայնով, կարծես մարդկանց հիշողություններում մնալու համար, իր իսկ  ՙիրավաբանական՚ կրթությանը համահունչ, վերոնշյալ հարցերի շուրջ դատախազություն դիմելու վերաբերյալ  հարց բարձրացրեց ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանը: Հարցին ի պատասխան` Սուքիաս Ավետիսյանը նշեց լակոնիկ, սակայն բազմաբովանդակ. ՙՀանգստացեք, տիկին Փոստանջյան՚: Փաստորեն, ԱԺ-ում հայտնվեց մեկը, ով թեպետ վերջին օրով, այնուամենայնիվ, կարողացավ հանգստացնել պատգամավորուհուն, իսկ մինչ այդ որեւէ ազդեցություն չէր ունեցել ՀՀԿ խմբակցության անդամ, մասնագիտությամբ բժիշկ Կարեն Ավագյանի ախտորոշումը. ՙԴահլիճի ջերմաստիճանի բարձրացումից զառաները զառանցում են՚:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles