Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐ

$
0
0

ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐ

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը այսօր խոսելով Իրանում կայացած ընտրությունների մասին ասաց.

« Չնյած դեռ բոլոր ձայները  չեն հաշվել, սակայն այնուամենայնիվ  ընդհանուր  հայտարարի եկան, երևի թե  այդ երկրի իշխանությունները և հոգևոր առաջնորդները որոշեցին, որ ավելի լավ է այսպես լինի, երկրորդ փուլ չլինի»,-արդյունքում Իրանի 6-րդ նախագահը Հասան Ռուհանին է:

Քաղաքագետը նշեց, որ տարբեր արձագանքները ցույց են տալիս, որ  Արևմուտքը ուրախացած չէ, զուսպ է, ի  տարբերություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ով Իրանի ընտրությունների նախնական արդյունքների հայտարարությունից հաշված վարկյաններ հետո զանգել և շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին:

Իսկ Արևմուտքը դեռ չի հասկանում թե ինչ կատարվեց, քանի որ ընտրությունների բոլոր մասնակիցները ողջունեցին Հասան Ռուհանիի հաղթանակը, իսկ խիստ արևմտամետ գործիչներից մեկը հայտարարեց.« Այդ  ընտրություններով Իրանը  ապացուցել է, որ ամենաժողովրդավարական ընտրությունները այս երկրագնդի վրա կարող է  կազմակերպել միայն  Իրանի ժողովուրդը»: Քաղաքագետի բնորոշմամբ դա մեծագույն հարված է Արևմուտքին:

Նա  նաև տեղեկացրեց, որ Իրանի նախագահի պարտականությունները դեռևս կատարող Մահմուդ Ահմադինեժադը պլանավորել է մինչ իր լիազորությունների ավարտը այցելություններ կատարել գործընկեր պետություններ և հանդիպել  դրանց ղեկավարների հետ:

Ըստ Ս. Շաքարյանցի դա շատ կարևոր հանգամանք է և Իրանի նախագահի այցը  Հայաստան և հնարավոր ձեռք բերված համաձայնությունները շատ ավելի մեծ կարևորություն կունենան մեզ համար, քան Եվրախորհիդի հետ կապված մի ինչ-որ տեղաշարժ:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles