Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՊԵՐԱՏԻՎ ԷԻՆ ԵՎ ՍՏՈՒՅԳ

$
0
0

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՊԵՐԱՏԻՎ ԷԻՆ ԵՎ ՍՏՈՒՅԳ

Դեկտեմբերի 11-ին` ժամը14:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության էին ենթարկել կալանավորված անձանցից մեկին այցելած քաղաքացուն եւ նրա մոտից հայտնաբերել եւ առգրավվել էին ՙB8՚ գրառումով ՙSUBUTEX՚ տեսակի 3 դեղահաբ:


ՕՍԿԱՆՅԱՆԻ ԹԵ ՙՍԻՎԻԼԻԹԱՍԻ՚ ԳՈՐԾՈՎ

Լրատվական որոշ միջոցներ տեղեկացրել են, որ` ՙՍարդարապատ՚ շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը դեկտեմբերի 11-ին` ժամը 14:30-ին, ԱԱԾ-ում քննվող ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին վերաբերող քրեական գործով որպես վկա ծանուցագրով հրավիրվել է ԱԱԾ քննչական վարչություն՚:


ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՙՀԱՆԳՍՏԱՆԱԼ՚

Ըստ ՙԱսեկոսեի՚` ՙՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 10-ին` ժամը 08:05-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ՙԶվարթնոց՚ օդանավակայանի ժամանման սրահից բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Արշավիր Ս.-ն, որը նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը)1-ին մասի մեղադրանքով՚:
Շատ լավ է, սակայն, կարծում ենք, չէր խանգարի, որպեսզի ոստիկանները բացատրեին նաեւ, թե այդ ինչպես է լինում, որ հետախուզման հայտարարված անձը չի ձերբակալվում հենց սահմանը հատելիս, այն է` օդանավակայանում:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles