ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԱԼԵՆՍԻՄՈՆՅԱՆՆԵՐԻՆ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
Երեւանի ավագանու ՙԲարեւ Երեւանի՚ չընտրված ու արդեն մոռացության մատնված ներկայացուցիչ, ռեժիսոր Ալեն Սիմոնյանը որոշել է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության հաշվին իրեն քաղաքական գործիչ երեւակայել: Քիթը խոթելով Երեւանի ավագանու գործունեության մեջ, ոչ ավել-ոչ պակաս հայտարարել է, որ ԲՀԿ-ն վարում է ՀՀԿ-ի քաղաքականությունը, եւ որ նրանք ընդամենը կրծքանշանով են տարբերվում: Պարզվում է նաեւ, որ Ա. Սիմոնյանը օժտված է աստվածային հատկություններով. վերջինս տեղյակ է, թե որ կուսակցությունը Աստծո ինչ դատաստանի կարժանանա` նշելով, որ ԲՀԿ-ին ո°չ դրախտում են ընդունելու, ո°չ էլ դժոխքում, քանի որ այլընտրանք է: Վերոնշյալ հայտարարությունների վերաբերյալ ՙԻրավունքը՚ դիմեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ.
- Հայաստանում դեռ կա մի քանի միլիոն մարդ, եւ ես սիրով պատրաստ եմ ընդունելու յուրաքանչյուրի ազատ արտահայտվելու իրավունքը, սակայն պարտավոր չեմ մի քանի միլիոն բնակչությունից յուրաքանչյուրի ասածը մեկնաբանել: Իսկ ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին, ապա որեւէ մեկը թող երբեք չկասկածի, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության կողմից Երեւանի ավագանիում ներկայացված խմբակցությունը հանդիսանալու է տարբերվող ալտերնատիվ, այլընտրանքային նախագծեր, որոշումներ, առաջարկներ ներկայացնող ուժ: Որեւէ դեպքում, եթե քաղաքական մեծամասնությունը, ինչպես խորհրդարանում, այնպես էլ ավագանու կազմում, ներկայացնի մեր գնահատմամբ երեւանցու ու մայրաքաղաքի շահից չբխող նախագիծ կամ որոշում, ապա ԲՀԿ խմբակցությունը հակադրվելու է, քննադատելու է, վերահսկելու է եւ պահանջելու է իրականացնել երեւանցիներին հուզող խնդիրների լուծումները` հավուր պատշաճի բոլոր հնարավոր ջանքերով եւ բոլոր ուժերով:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
↧
ՙՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԱԼԵՆՍԻՄՈՆՅԱՆՆԵՐԻՆ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
↧