ԿՈՐԱԾ ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻ ՈՒ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՀԵՏՔԵՐՈՎՖինանսների նախարարության վերահսկողական տեսչության պետ Սոնա Ղարիբյանը խոսելով «անհետացած» դիզվառելիքի ու պարարտանյութի մասին, ինչպես հայտնի է, հիշատակեց Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերի անունները:
Թե ինչպե՞ս են վերաբերվում մեղադրվողները վերոնշյալ հայտարարություններին, փորձեցինք պարզել համապատասխան մարզպետարաններից:
Մեր հարցին ի պատասխան, Շիրակի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին. «Ստուգումներն իրենք են կատարել եւ դրանք դեռեւս հրապարակված չեն` դեռեւս վերջնական չի պարզաբանված ու հստակեցված: Պարզապես անուններ են ասվել: Իսկ նշված խախտումները ո´չ հերքում ենք, ո´չ հաստատում, որովհետեւ ստուգումներն իրենք են կատարել, եւ մենք դրա իրավասությունը չունենք: Երբ իրենք կտան այդ խախտումների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն, ըստ այդմ, պարզ կլինի` եղել է, թե` ոչ: Այսինքն` վերնագրի տակ պետք է լինի կոնկրետ փաստեր, այլապես այդպես օդի մեջ անուններ տալ չի կարելի, դա խիստ հակասում է էթիկային, հատկապես լրատվության: Այնպես որ, երբ լուրջ հիմնավորումներով կասեն, այդ ժամանակ կլինի լուրջ հրապարակում, որը կունենա լուրջ հետեւանքներ»:
Իսկ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ իրենք էլ դեռ չեն տիրապետում տեղեկատվությանը. «Երբ իրենք հստակ ինչ-որ փաստեր կբերեն, պարոն մարզպետի հետ կքննարկենք այն, եւ համապատասխան պատասխաններ կտրվեն: Որեւէ քննարկում դրա շուրջ դեռեւս չի եղել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
↧
ԿՈՐԱԾ ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻ ՈՒ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՀԵՏՔԵՐՈՎ
↧