Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՀԱՅՑՈՎ ԴԻՄԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ

$
0
0

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՀԱՅՑՈՎ ԴԻՄԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ

Երեկ ԱԺ արտահերթ նիստը կոնֆլիկտների պակաս չունեցավ: ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը խոսելով կոռուպցիայի մասին` հիշատակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի անունը, ինչը վերածվեց բուռն վեճի: Այս ընդհանուր լարված մթնոլորտին միացավ նաեւ լրագրող Գոհար Վեզիրյանն իր մեղադրանքներով: Մի խոսքով, ՙԷլ հեր ու մեր, էլ գող փիսո, էլ քաչալ շուն... բանը հասավ դիվանբաշուն՚: Հնչող մեղադրանքների վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց կոնֆլիկտի կիզակետում հայտնված ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:
-Ձեզ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեղադրեց կոռուպցիայի մեջ, հետո նույն խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, այս ամենին էլ հաջորդեց Գ.Վեզիրյանի հետ կապված կոնֆլիկտը: Սա ձեր դեմ ուղղված ՙդավադրություն՚ չե՞ք համարում:
- Դա էլ թողում եմ ձեր եզրակացությանը: Ինչ ասեմ, լրատվությունն այսօր այնպիսին է, որ ինչ կուզի` այդ էլ կգրի, պատասխանատվության խնդիր այնտեղ էլ չկա:
- Ի վերջո, ի՞նչ եղավ ԱՄՆ-ում ընթացող Ձեր դատավարությունը, որտեղ կրկին կոռուպցիայի մեջ էին Ձեզ մեղադրում, եւ այսօր էլ այդ դեպքը հիշատակվում է:
- Ինձ թվում է` ԱՄՆ-ի վարչական դատարանին պետք է հարցնեք: Դատարան չներկայանալու համար ԱՄՆ-ն դե-ֆակտո որոշում է կայացրել, որտեղ ասվում է, որ Այվազյանն ընդհանրապես կապ չունի: Իսկ ես արդեն դատական հայցով դիմել եմ իրենց դեմ, ու դատական գործընթացը շարունակվում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles