Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱԺ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ ՈՒ ԲՀԿ-Ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

$
0
0

ԱԺ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ ՈՒ ԲՀԿ-Ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ԱԺ արտահերթ նիստը հնարավորինս շուտ ավարտել ցանկանում են բոլոր պատգամավորները եւ այսօր քվեարկության էր դրված մի շարք նախագծեր, որից անտեղյակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը յուրաքանչյուր նախագծի քվեարկության ժամանակ քննությունը չսովորած ուսանողի պես շրջվում եւ սպասում էր ընկերների ազդանշանին` դեմ պետք է քվեարկե՞լ, թե՞` կողմ: Նույն իրավիճակն  էր տիրում նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում: ԲՀԿ-ական պատգամավորները որսում էին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի դրական կամ բացասական ազդանշանն ու, ըստ այդմ, սեղմում համապատասխան կոճակը: Զավեշտի վերածված քվեարկության տեսանյութը ներկայացնում ենք ստորեւ.



Իսկ քվեարկությունից հետո ԱԺ նիստերի դահլիճը վերածվեց դասամիջոցի եւ առանց ընդմիջման աշխատող ԱԺ պատգամավորները փորձում էին հնարավորինս շուտ լքել նիստերի դահլիճը, թեպետ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հորդորում էր պահպանել լռություն եւ թույլ տալ շարունակել աշխատանքը:

 

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles