45 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՓՈՂԵՐԸ ՉՏԱԼՈՒ ԴԻՄԱՑ
Այսօր ՍԻՄ <Ազդակ> ակումբի հյուրն էր <Լեվ Գրուպ> իրավաբանական ընկերության տնօրեն Լեւով Բաղդասարյանը, ով ասուլիսին ներկայացրեց, Երեանի Ռուսալ-Արմենալ ալյումինի գործարանի բանվորների վնսակարության դիմաց տրվող դատական վիճաբանությունը՝ գործարանատերերի հետ, ինչպես նաեւ ներկայացրեց, թե ինչ սպառնալիքներ են հնչեցնում այն բանվորների հասցեին, ովքեր պայքար են տանում իրենց հասանելիք գումարները ստանալու համար, ասելով, որ ձեզ խելոք պահեք, թե չէ Աֆրիկայից բանվոր կբերենք, Ձեր փոխարեն կաշխատեն, կամ առհասարակ կհեռացնենք աշխատանքից: Նշենք, որ այս վիճաբանությունը առաջին ատյանի դատարանով հաղթանակ է տարել հայցվոր կողմը, իսկ ահա վճռաբեկ դատարանը նույնիսկ մոտ չի եկել այս գործին եւ մերժել է այն: Այս պահին շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ պատրաստվում են դիմել եվրոդատարան:
Ի դեպ նշենք, որ այսօր, առավոտյան գործարանի պատասխանատուները հատուկ ժողով են անցկացրել ու մեկ անգամ եւս զգուշացրել, որ բանվորները իրենց հանգիստ պահեն եւ ոչ մի ավելորդ բան իրենց թույլ չտան լրատվամիջոցների մոտ: Այս ամենից կաշկանդված, ակումբ եկած ոչ մի բանվոր չկամեցավ խոսել որեւէ լրատվամիջոցի հետ ասելով, որ իրենց գործից կազատեն: Ըստ մեր ունեցած տեղեկությունների այս գործի հետ կապված, ալյումինի գործարանի անվտանգության ծառայության պետին, այս գործը փակելու համար ստացել է 45 հազար դոլար պարգեւատրում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ