Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱԼԵՆ ԴԵԼՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ

$
0
0

ԱԼԵՆ ԴԵԼՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ

<<Enjoy>> movies եւ <<AP>> cinema  կինոընկերությունների համատեղ արտադրությամբ <<Շնորհավոր Ամանոր, մայրեր>> լիրիկական կոմեդիայի հայաստանյան պրեմիերան կկայանա դեկտեմբերի 18-ին` <<Մոսկվա>> կինոթատրոնում: Այս  մասին <<Իրավունք>>-ը տեղեկացավ <<AP>> cinema  կինոընկերության կողմից տարածած մամլո հաղորդագրությունից:

<<Շնորհավոր Ամանոր, մայրեր>> ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչեւ, Կլիմ Պոպլավսկի: Կինոնկարի պրոդյուսերներն են`Գեորգի Մալկով, Սարիկ Անդրեասյան, Ղեւոնդ Անդրեասյան, Վալերի Սահարյան, Վլադիմիր Պոլյակով:

Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում  եւ Ֆրանսիայում:

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի  նկարահանած <<Փարիզ>> նովելում հանդես կգա ԱԼԵՆ ԴԵԼՈՆԸ, ով ի դեպ, դեկտեմբերի 18-ին կժամանի Հայաստան:

Կինոալմանախի առանցքում` նոր պատմություններ եւ նոր հերոսների նոր արկածներ` միավորված մեկ զգացմունքով` սեր մայրերի հանդեպ: Յուրաքանչյուր նովել պատմում է մոր եւ երեխայի` երկու ամենահարազատ մարդկանց սիրո մասին:

Հաղորդագրության մեջ ասված է նաեւ, որ  ֆիլմի բյուջեն կազմել է 6 միլիոն դոլար (ներառյալ գովազդային-մարքեթինգային ծախսերը), իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

http://sokfilmes.ru/oblogki/s_novim_godom_mami_big.jpg


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles