Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԼՈՒՐՋ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԻՍԿԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

$
0
0

ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԼՈՒՐՋ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԻՍԿԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՙԻրավունք՚-ը հիմք ընդունելով, որ GALLUP-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի ներկայացրած` 2012թ. ապրիլ-մայիս ամիսներին տվյալ կազմակերպության կողմից ՀՀ բնակչության շրջանում անցկացված հարցումների արդյունքներից պարզ է դառնում, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կողմնորոշված է դեպի Ռուսաստան, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ ՙՍոցիոմետր՚-ի անցկացրած հարցման մասնակիցների 90%-ը եւս գտնում է, որ Հայաստանը պետք է իր ապագան կապի Եվրասիական, ոչ թե Եվրամիության հետ, փորձեց ճշտել Արամ Նավասարդյանից, արդյոք այդ արդյունքները հաշվի կառնվեն ՀՀ իշխանությունների կողմից` ՀՀ-ի արտաքին քաղաքականության հարցում, Ա. Նավասարդյանը պատասխանեց.
-Ես գտնում  եմ, որ այս կարծիքները, այս պատկերը որ կա, պետք չի ասել, որ եթե 54-56%-ը նախընտրում է Ռուսաստանը, ուրեմն` պետք է Եվրասիական միությանն անդամակցել: Սա պետք է հաշվի առնել որոշումներ կայացնելիս: Այստեղ պետք է ավելի խորքային վերլուծություններ լինեն` ե°ւ տնտեսագետների կողմից, ե°ւ քաղաքագետների կողմից: Այդ որոշումը պետք է կայացվի բազմակողմանի, խորը ուսումնասիրությունից հետո, որովհետեւ կան ե°ւ քաղաքական ռիսկեր, ե°ւ տնտեսական ռիսկեր, որոնք պետք է հաշվի առնել, իսկ դրա համար պետք է վերլուծություններ կատարել: Ես, ճիշտն ասած, ծանոթ չեմ ոչ մի խորքային վերլուծության հետ, օրինակ, եթե մենք Եվրասիական միության հետ ենք միավորվում, ինչպիսի զարգացումներ կարող են լինել` հաշվարկներով, ոչ թե կարծիքներով: Նաեւ Եվրամիության դեպքում այն ռիսկերը, որ կան` Իրանի հետ առեւտրի հնարավոր դադարեցումը եւ այլն:  Սա այնպիսի գլոբալ հարց է, որ որոշում կայացնելուց առաջ պետք է ոչ միայն այն տրամադրության վրա հիմնվել, որ ժողովուրդը ուզում է Ռուսաստանի հետ, այլ ե°ւ տնտեսական, ե°ւ քաղաքական եւ այլ մի շարք հետազոտությունների արդյունքների հիման վրա պետք է այդ կանխատեսումները եւ որոշումները կայացվեն:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles