Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍԵՎԱԿՅԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՇՈՒՆՋՆ ԷՐ ՏԱՐԱԾՎԵԼ

$
0
0

ՍԵՎԱԿՅԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՇՈՒՆՋՆ ԷՐ ՏԱՐԱԾՎԵԼ

Որքանո՞վ է Սևակն այսօր ապրում հայ հասարակության մեջ, "Իրավունքի" այս հարցին "Զարթոնք" համերգային ընկերության տնօրեն Անդրանիկ Մանուկյանը վստահորեն ասաց, որ երեկոն հնչված հարցի պատասխանը կտա.

Եվ իսկապես, օրերս  Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած սևակյան գրական-երաժշտական երեկոն սկսվեց լեփ-լեցուն դահիլճով ու բուռն ծափահարություններով:  Ասմունքողներին զուգահեռ դահլիճում նստած հանդիսատեսի շուրթերից ևս սևակյան բանաստեղծությունների շշունջն էր տարածվել…

Երեկոյի ընթացքում հնչեցին Սևակի խոսքերով գրված երգերի կենդանի կատարումներ ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանի, Սիրանուշ Գալստյանի կատարմամբ, Սևակ կարդացին  ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը, ինչպես նաև Հրաչուհի Ութմազյանը, Ռուզան Հախնազարյանը, Շուշան Աբգարյանը, Հռիփսինե Սարգսյանը, Արմեն Քուշկյանը: Երեկոն վարում էր Սարգիս Նաջարյանը:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles