ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՑ
Image may be NSFW.
Clik here to view.Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը այսօր խոսելով Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսի մասին ասաց, որ դա բավական անհաջող էր ստացվել՝հատկապես կազմակերպչական մասը.
« Նույնիսկ եթե հետևենք Ադրբեջանական լրատվամիջոցներին կտեսնենք, որ իրենք քննադատական են մոտենում տվյալ հարցին: Որոշակիորեն ոչ լավ կազմակերպված զորահանդես էր, Ադրբեջանական կողմը ինքը պնդում է, որ բավական մեծ գումարներ էին ծախսվել մի զորահանդեսի համար, որը իր ամբողջ էությամբ չցուցադրեց այդ մեծ շուքը, հզորությունը, որ պետք էր ցուցադրել: Հիմնականում իրենք շեշտը դրել էին նոր զինատեխնիկայի, սպառազինության վրա: Ցուցադրվեցին վերջին ձեռքբերումները՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև Թուրքիայից և Իսրայելից, բայց ընդհանուր առմամբ այդ զորահանդեսը ինչ-որ յուրահատուկ, վախեցնող բան մեզ համար չտվեց»:
Փորձագետը նշեց, որ չնայած Ադրբեջանի ծախսած գումարներին, նա չի կարողանում ստեղծել այնպիսի ռազմական ուժ, որը կվախեցնի մեզ. « Այնպիսի տեխնիկա չկա, որից մենք պետք է վախենանք, ցանկացած նրա ցուցադրած տեխնիկայի և սպառազինության դեմ մենք այսօր պատրաստ ենք պայքարել»:
Փաստորեն արդեն որերորդ անգամ է Ալիևի ճոխ, «հանճարեղ» մտահաղացումը ձախողվում է:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ