Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ

$
0
0

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ

Քաղաքաագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր խոսելով Հայաստանի դիրքորոշման մասին՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի և Մաքսային միությանն անդամակցելու հարցում, ասաց որ ասոցացման համաձայնագրի հետ կապված մենք բավական նորմալ առաջ ենք ընթանում.« Օրերս ԱԳ փոխնախարար պարոն Մնացականյանը ասաց, որ մենք անկասկած կստորագրենք համաձայնագիրը Վիլնյուսում»:

Քաղաքագետի գնահատմամբ այս ուղղությամբ գործընթացը բավական լավ է ընթանում և հավանաբար Վիլնյուսում համաձայնագիրը կկայանա, բայց դա դեռ չի նշանակում որ մենք այն անպայման կստորագրենք: Հավանաբար մի շարք նախապայմաններ կդրվեն Հայաստանի առաջ, որոնց կատարման պարագայում միայն պայմանագիրը կստորագրվի: Քաղաքագետը ենթադրում է, որ դա կտևի մոտ երկու տարի և երբ նախապայմանները կատարվեն, համաձայնագիրը կստորագրվի և կվավերացվի Եվրամիության երկրների կողմից:

Քաղաքագետը ասաց, որ պետք չի սպասել, թե նոյեմբերից հետո մենք հայտնվելու ենք դրախտում, սա ընդամենը պրոցեսի սկիզբն է, կարևոր քայլ, որը սկիզբ կդնի գործընթացների:

Ինչ վերաբերվում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն, ապա ըստ նրա այստեղ չկա ոչ մի հեռանկար.« Հայաստանին ոչ ոք չի առաջարկել մտնել Մաքսային միության մեջ: Ղազախստան, Բելոռուսիա, Ռուսաստան Մաքսային միությունում Հայաստանը տեղ չունի»:

Քաղաքագետը ասաց.  ինչպես որ Հայաստանի համար այսօր ոչ հեռանկարային է անդամակցել Եվրամիությանը, այնպես էլ անհեռանկար է անդամակցումը Մաքսային Միությանը: Մինչդեռ հեռանկարային է  համագործակցության և՛ մաքսային միության, և՛ Եվրամիության հետ ու Հայաստանն այդ երկու տարբերակն էլ օգտագործում է:

Ալեքսանդր Իսկանդարյանը նաև ասաց, որ հաճախ այս թեմայի շուրջ խոսելիս հայ լրագրողները իրեն հարցնում են, թե ինչու են մեր դիվանագետները ստում՝ Ռուսաստանում ասում են «մենք ձեզ հետ ենք», Եվրոպայում նույնը ասում են եվրոպացիներին, բայց իրականում չեն կողմնորոշվում, թե ում կողմն անցնել: Պարոն Իսկանդարյանն ասաց, որ այդ հարցը ուրիշ ոչ մի երկրի լրագրողներ իրեն չեն տալիս, քանի որ բոլորն էլ հասկանում են, եթե դիվանագետը երբեմն չստի, բոլորի երեսին ասի այն ինչ մտածում է, նրան պետք է նույն րոպեին հեռացնել աշխատանքից: Դիվանագիտությունը ենթադրում է մոտեցումների, ուղիների ստեղծում, իսկ Հայաստանի պարագայում կոմպլեմենտար քաղաքականություն է գնում և այլ կերպ չի էլ կարող լինել: Մենք պետք է ժպտանք բոլորին և անենք մեր ընտրությունը:

Մարինե Բարսեղյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles