Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԻԳՈՒՐ ՉԷ՚

$
0
0

ՙՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԻԳՈՒՐ ՉԷ՚

ԲՀԿ առաջնորդի վերջին հայտարարությունից հետո, նախագահական ընտրություններին չառաջադրվելն ու ոչ մի քաղաքական ուժին չսատարելը, էական փոփոխություններ մտցրեց ներքաղաքական կյանքում: Իսկ թե ինչպես այսուհետ կբաշխվեն ԲՀԿ-ի ձայները` հարցին սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ.
-Պարոն Ծառուկյանի 10 տոկոս ձայները կբաշխվեն գործող նախագահի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ:
- Ստացվում է, որ ԲՀԿ առաջնորդն ունի 10 տոկոս ձա±յն:
- Ոչ, նա ունի 30 տոկոս ձայն, բայց միայն դրանից 10 տոկոսը կբաշխվի նման կերպ: Այսինքն` դեռ այդքանն են կողմնորոշված, իսկ մնացած 20 տոկոսի ճակատագիրը հայտնի չէ եւ միայն հայտնի կլինի մոտակա հարցումներից հետո:  
- Ձեր կարծիքով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերը կփոխվե±ն այսուհետ` ԲՀԿ առաջնորդի վերջին հայտարարությունից հետո:
- Որոշ առումով կփոխվի, որովհետեւ ծայրահեղ ընդդիմությունը չի սիրում Րաֆֆիին, իսկ չափավոր ընդդիմությունը չի սիրում ՀՀ 1-ին նախագահին: Ընդդիմությունը պառակտված է եւ բաժանված երեք մասի` ծայրահեղ-արմատական, չափավոր-միջին եւ կենտրոնամետ: Չափավոր ընդդիմությունը ձայնը տալիս է Րաֆֆի Հովհաննիսյանին, կենտրոնամետը կտար Գագիկ Ծառուկյանին, իսկ արմատականը` Լ. Տեր-Պետրոսյանին: Հիմա քանի որ պարոն Ծառուկյանը ընդդիմադիր դաշտում ուներ 30 տոկոս ձայն, այդքանը կվերաբաշխվի, բայց ոչ լրիվ, մի մասը կգնա Լեւոնին, մյուսը` Րաֆֆիին: Իսկ իշխանական մասը, բնականաբար, գործող նախագահին:
- Եթե դաշտ մտնի Վարդան Օսկանյանը առանց ԲՀԿ-ի, ի±նչ շանսեր նա ունի:
- Օսկանյանը չունի անձնական ռեյտինգ, որպեսզի լուրջ խաղ խաղա:
- Ի±նչ եք կարծում. գործող նախագահ Սերժ Սարգսյանին սպասվող ընտրություններում քչից-շատից ո±վ կարող է մրցակից համարվել:
- Միայն Ծառուկյանը կարող էր, իսկ այս դեպքում նախագահը առաջին փուլով էլ կհաղթի, որպես լուրջ մրցակից ոչ ոք չկա, նույն Րաֆֆի Հովհաննիսյանը թիմ չունի:
- Ի±նչ վերադասավորումներ կլինեն ընդդիմության մեջ:
- Հիմա դժվար է ասել, պետք է դիտարկենք, թե ընդհանուր վարկանիշը ինչպես կպաhպանվի երկու թեկնածուների մեջ, քանի որ դեռ պարզ չի Լեւոնը իր թեկնածությունը կդնի, թե ոչ: Իսկ եթե հանկարծ չդնի, ապա պարզ չի, թե ընդդիմությունը ինչպես պետք է պայքարի:
- Միասնական թեկնածուի գաղափարը դուրս կգա± շրջանառությունից:
- Դեռ ոչ, այն մնում է եւ հնարավոր է հիմա էլ միավորվեն առանց ԲՀԿ առաջնորդի: Հիմա պատկերացում չունեմ, թե ինչ կանի ԼՏՊ-ն, որովհետեւ հենց ինքն է իրեն գործից հանել եւ արտաքսել իշխանական թեւից, դրա համար 1-ին նախագահի եւ Ր. Հովհաննիսյանի տանդեմը բավական կասկածելի է:
- Այս իրադրությունում ինչպե±ս իրեն կդրսեւորի ՀՅԴ-ն:
- Դաշնակցությունը փորձում է անվերջ հանդես գալ որպես միավորող, բայց ոչ թե ընդդիմություն: Նրանք ամբողջ դաշտում, կկվի նման ուզում են ձվեր դնել բնում, խոսքը վերաբերում է իր ծրագրային դրույթներին: Իսկ Էդուարդ  Շարմազանովի վերջին ելույթը, ով իր ելույթում նշեց, որ ՀՀԿ-ն ունի իր գաղափարախոսությունն ու ծրագիրը, դրանով նա ուզում էր ասել, որ մերժում են ՀՅԴ-ի առաջարկը մշակել քաղաքական օրակարգ, ունենալ մեկ միասնական տեսլական եւ այլն: Դաշտը ինչպես որ կար պառակտված, այդպես էլ կմնա մինչեւ ընտրություններ: Ունենք իշխանամետ էլեկտորատ` ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը, եւ ընդդիմադիր, նորությունն այն էր, որ Գ. Ծառուկյանը հայտնվեց կենտրոնում, բայց չկարողացավ պահել իր կենտրոնամետ դիրքը, որպեսզի մրցակցի գործող իշխանության հետ: Եթե նրան ընդդիմությունը սատարեր, աջակցեր, նա ավելի վճռական կլիներ եւ միգուցե առաջադրվեր:
- Եթե առաջադրվի Ռ. Քոչարյանը, ի±նչ տեղի կունենա:
- ՀՀ 2-րդ նախագահը ֆիգուր չէ, նրա իշխանական ձայները իրականում կգնան Սերժ Սարգսյանին, իսկ ընդդիմադիր դաշտը դժվար թե նրան ձայն տա:
- Իսկ ԲՀԿ-ի չկողմնորոշված ընտրողները հնարավոր չէ, որ ձայն տային Ռ. Քոչարյանին:
- Հնարավոր է, որ տան, բայց նախ պետք է հասկանալ` կառաջադրվի, չի առաջադրվի, սա ընդամենը աբստրակտ, հնարավոր տարբերակներն ենք քննարկում, ի վերջո, ընտրողն է որոշում ում ձայն տալ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles