Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԵՐԿՈՒ ՄԻԼԻՈՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԼՔԵԼ Է ԵՐԿԻՐԸ՚

ՙԵՐԿՈՒ ՄԻԼԻՈՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԼՔԵԼ Է ԵՐԿԻՐԸ՚

Վերջին շրջանում գնալով էլ ավելի է սրվում Մերձավոր Արեւելքի դրությունը, ներքաղաքական իրավիճակը, քաղաքացիական ընդվզումները եւ այլն: Օրերս նույնիսկ Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցներին բարձր հարկերից ներքեւ են շպրտում` միայն այն բանի համար, որ վերջինիս կողմնակիցն են եղել: Իսկ թե որքանով է ռիսկային մեր երկրի համար հարցին, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ նկատեց, որ մեզ համար այդքան ռիսկային չէ, որքան մեր հայրենակիցների, որոնք ապրում են այդ երկրներում:
-Պետք է իսկապես արձանագրենք, որ Մերձավոր Արեւելքը մտել է պատմության մի այնպիսի փուլ, որը բնութագրվում է քաոսի մեծ աստիճանով: Իսկ թե ինչ զարգացումներ կունենան այս իրադրությունները, դեռեւս վաղ է կանխագուշակել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս պարագայում ճիշտ կլինի մտածենք մեր հայրենակիցների մասին, ովքեր ապրում են այդ երկրներում, ովքեր դաստիարակված են բարձր ազգային ոգով, ունեն բարձր կրթական մակարդակ: Այդ համայքները անցել են երկար պատմական ճանապարհ, որոնց պարզապես պահպանել է հարկավոր: Մենք տեսնում ենք, որ այդ իրադարձությունների հետեւանքով Մերձավոր Արեւելքում ուժեղանում են ծայրահեղ իսլամիստները, տեղի են ունենում ընդհանուր առմամբ քրիստոնեության դուրսհանում այդ տեղանքներից: Մոտավոր տվյալներով, այդ երկրներից մոտ 2 միլիոն քրիստոնյա լքել են իրենց տները: Ինչ խոսք, այս գործընթացը ազդում է հայ համայնքի վրա:
- Անշուշտ, ճիշտ եք, կիսում ենք Ձեր մտահոգությունը, բայց այդ իրադրությունները ինչպե±ս կազդեն Հայաստանի վրա:
- Ես կարծում եմ, որ կարող ենք հանգիստ լինել, որովհետեւ մեր անվտանգությունն ապահոված է ՀԱՊԿ-ի, ռուսական ռազմաբազայի կողմից: Բայց մենք պետք է ոչ թե ռիսկերի մասին մտածենք մեզ համար, այլ մտածենք այն ազդեցության մասին, որ հատկապես Թուրքիայի իրադարձությունները կարող են ազդել Ադրբեջանի վրա:
- Ինչ առումով:
- Այն առումով, որ վերջերս Թուրքիայի Թափքի հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները աչքի են ընկնում նրանով, որ առաջին անգամ նրանց պատմությամբ մեր ժողովուրդը հաղթահարեց վախը պետության նկատմամբ: Իսկ մինչ այդ տեղի ունեցած իրադարձություններում պետությունը ուժ է կիրառել, եւ ժողովուրդը պարտվել ու դադարեցրել է իր զանգվածային շարժումները, իսկ այս դեպքում շարունակվում էր` որքան էլ ուժ էին կիրառում: Նման մոտեցում կարող է արտահայտվել նաեւ Ադրբեջանում, հատկապես, որ այս աշնանը այնտեղ նախագահական ընտրություններ են սպասվում:
- Դուք պայթյուն եք ակնկալում այս անգամ Ադրբեջանում` նախագահական ընտրություններին ընդառաջ:
- Կարծում եմ, որ հենց թուրքական իրադարձությունների ազդեցության ներքո, ինչին ուշիուշով հետեւում է Ադրբեջանը, ապա ադրբեջանական հասարակությունը, ընդդիմությունը այս անգամ, գուցեեւ, չվախենա այն ուժից, որը կկիրառվի Ալիեւի ու նրա կլանի կողմից: Ես նման նախանշաններ եմ տեսնում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles