Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՆԱՅԵԼ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

$
0
0

ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՆԱՅԵԼ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս խորհրդարանում տեղի ունեցավ   ՙԻրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում՚ թեմայով համաեվրոպական խորհրդաժողով:  Խորհրդաժողովին ելույթ ունեցավ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն ՙՄարդու իրավունքների պահպանումը եւ պաշտպանությունը ՙսառեցված հակամարտությունների՚ տարածքում՚ թեմայով խայտառակ հակահայկական զեկույցով: Ըստ ՙօմբուդսմենի՚` Հայաստանը ագրեսոր երկիր է, որն իրականացրել է ցեղասպանություն ադրբեջանցիների նկատմամբ եւ գրավել վերջիններիս երկրի 20 տոկոսը: Տվյալ հայտարարությունը հասցրել է մեծ քննադատության  արժանանալ  քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների կողմից: Սակայն տվյալ թեմայի վերաբերյալ հատկանշական էր նաեւ ՀՀ արդարադատության նախարար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ տեսակետը.
- Ցանկացած անհեթեթ, տգետ, վարձու հայտարարություններն ու առհասարակ նման պիտակավորված մարդկանց մեկնաբանելը ընդհանրապես անշնորհակալ գործ է: Ուղղակի, պետք է նայել նրա կողմից կատարած նախորդ քայլերը, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Կարծում եմ, այսուհետ շատ ավելի ուշադիր պետք է լինել իմանալու համար` ում ձայնի իրավունք տալ եւ ում` ոչ, հասկանալ` թե վերջիններս ինչից են խոսելու եւ` ում շահերից: Ուղղակի, մեկ անգամ պետք է փորձ անել նայել մարդու կենսագրությունը` հասկանալու համար` թե ով է նա:
- Այսօրվա դրությամբ Ադրբեջանի կաշառող ձեռքը հասել է նաեւ ԵԽԽՎ, որտեղից եւս հնչում են հակահայկական ելույթներ, ինչ կասեք այս մասին:
- Այդ ամենին հայկական պատվիրակությունը տվել է արժանի պատասխան, եւ եթե դա այն ամբիոնն է որտեղ պետք է նման հարցեր քննարկվեն, ապա մենք ունենք պատշաճ հնարավորություն բոլորին պատասխանելու համար:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles