Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՄՈԶԱՄԲԻԿՈՒՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՄՈԶԱՄԲԻԿՈՒՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Image may be NSFW.
Clik here to view.

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանի համայնքից հեռու, Երեւանի ճանապարհին արտաքին գովազդային վահանակների վրա փակցված պաստառները թեպետ տեղին չեն, բայց օրենսդրությանը չեն հակասում: "Իրավունքը" գյուղապետի ընտրությունների ժամանակ քարոզչական պաստառների տեղադրման քանակի, չափի ու տեղի վերաբերյալ հարց ուղղեց ՀՀ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ.
- Համայնքի ղեկավարի ընտրությունների դեպքում, ի տարբերություն համապետական եւ նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների, արտաքին գովազդային վահանակներով զբաղվող կազմակերպությունները մեզ չեն ներկայացնում տեղեկանք: Մինչդեռ համապետականի եւ Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում, իրենք ներկայացնում են տեղեկատվություն գովազդային վահանակների գտնվելու, վարձավճարի, մակերեսի վերաբերյալ, որպեսզի թեկնածուները կարողանան հայտեր ներկայացնել: Բայց այս դեպքում` համայնքի ղեկավարի արտահերթ կամ նույնիսկ հերթական ընտրությունների ժամանակ, այդ ընթացակարգը չի գործում եւ մեզ չեն ներկայացվել հայտեր: Այսինքն` թեկնածուն ազատ է ցանկացած տիպի վահանակներ տեղադրելու հարցում: Եթե թեկնածուն նպատակահարմար է գտել տվյալ վայրում վահանակի վրա փակցնել իր պաստառը, խնդիր չկա: Նա ազատ է եւ կարող է տվյալ կազմակերպության հետ պայմանագիր կնքել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ


Հուլիսի 14-ին կկայանա Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի ընտրությունները: Նշենք, որ գյուղապետի ընտրություններն իրենց նախընտրական քարոզարշավով նույնիսկ երեւանցիների "աչքն են ծակում": Եվ այսպես, Երեւանից դուրս գալու ճանապարհին արդեն կարելի է տեսնել ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանի քարոզչական մեծ վահանակները: Թե ի՞նչ իմաստ ունի նման քարոզչությունը եւ որքանո՞վ արդյունավետ կարող է լինել, "Իրավունքը" պարզեց հենց ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ.
- Իմաստը ո՞րն է, ճանապարհին նայողներն են:
- Բայց չէ՞ որ համայնքից հեռու վահանակներին "նայողները" Ձեր ընտրողները չեն:
- Համայնքից շատ հեռու չէ, ընդամենը 4 կմ է հեռու:
- Իսկ դրանք քվե բերող հանգամանք կարելի՞ է համարել:
- Վահանակները, չեմ կարծում, որ խանգարող կամ քվե բերող լինեն:
- Պարոն Մուրադյան, արդեն գյուղապետի երկու թեկնածու ինքնաբացարկ են տվել ու հայտարարել, թե անառողջ քարոզչական մթնոլորտ է տիրում:
- Նման բան չկա: Միանշանակ արդար ընտրություններ են տեղի ունենալու, եւ մենք դրան էլ պատրաստվում ենք:
Հիշեցնենք, որ այս պահին Պռոշյանի գյուղապետի ընտրություններին պատրաստվում են մասնակցել անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, Պռոշյանի համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը եւ ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles