ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Հուլիսի 9-ին՝ժամը 13:00-ի սահմաններում, 1935 թ. ծնված Յուրիկ Դ.-ն իր անձնական օգտագործման «Մերսեդես E-124» մակնիշի տաքսի ավտոմեքենայով «Կասկադ»-ից երկու երիտասարդների էր տեղափոխում Մուշավան գյուղ: Գյուղի սկզբնամասում գտնվող ամայի վայրում մեքենայի ետնամասում նստած երիտասարդը ձեռքերով բռնել էր վարորդի պարանոցը, իսկ առջևում նստածն իր վերնաշապիկի գրպանից հափշտակել 58.000 դրամ, 100 ՌԴ ռուբլի և 2 ԱՄՆ դոլար: Կատարվածից 5 ժամ անց Յուրիկը դիմել էր ոստիկանությանը::
Հաղորդումը ստանալուց ժամուկես հետո ոստիկաններըը՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Մ. Խորենացու փողոցի թիվ 43 հասցեից բերման էին ենթարկվել 1995 թ. ծնված Սամսոն Ա.-ն և 1992 թ. ծնված Հարություն Ս.-ն, որոնք խոստովանել էին իրենց մեղքը:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ