Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՎԱՂ ՀԱՍԱԿՈՒՄ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՃԱԽ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՄԱՀՎԱՆ

$
0
0

ՎԱՂ ՀԱՍԱԿՈՒՄ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՃԱԽ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՄԱՀՎԱՆ

Հուլիսի 11-ին ազգաբնակչության համաշխարհային օրվա առթիվ լրագրողմերի հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը անդրադարձավ Հայաստանում և աշխարհում առկա խնդիրներին: Նա  ասաց, որ այս տարի թեմատիկ ուղղվածությունը դեռահասների հղիության խնդիրն է. «բավականին լուրջ խնդիր է, եթե վերցնենք համաշխարհային կտրվածքով և խնդիր է  նաև Հայաստանի համար, որովհետև Հայաստանը այնքան էլ փոքր ցուցանիշ չունի»:

Նա տեղեկացրեց, որ այսօր աշխարհում ապրում են մոտ 600 մլն դեռահաս աղջիկներ, որոնցից 500 մլն-ը՝ զարգացող երկրներում: Ամեն տարի 15-19 տարեկան մոտ 16 մլն աղջիկներ ծնունդ են տալիս: Հարյուրից 3-ը ծննդաբերում են մինչև 15 տարեկանը:

Այս տարիքային խմբի աղջիկների շրջանում մահվան առաջատար պատճառը, հատկապես զարգացող երկրներում, հղիությունն ու ծննդաբերության բարդություններն են:

Հայաստանում ապրում են 15-19 տարեկան մոտ 112 հազար աղջիկներ: Այդ տարիքում ծնունդների թիվը հասնում է 28-ի այսինքն, այսինքն 2,8% է ընդհանուր ծնունդների թվի մեջ: Շուտ ծննդաբերությունը կարող է առողջական խնդիրներ առաջացնել թե՛ մոր, թե՛ երեխայի մոտ.

«Խնդիրը նրանում է, որ մենք ժամանակին և պատշաճ ձևով կրթություն չենք տալիս մեր դեռահասներին՝ անկախ նրանից արական, թե իգական սեռի դեռահաս է:

Մասնագետի կարծիքով վաղ հասակում ծննդաբերությունների թվի կրճատմանը մեծապես նպաստում է սեռական դարտիարակությունը և զարգացվածությունը:

Մարինե Բարսեղյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles