Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԷԼԻ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԱՏԻ ՏԱԼ

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԷԼԻ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԱՏԻ ՏԱԼ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Նիկոլյանը, օրերս դատարանում Վ. Ղուկասյանի որդուն` Սպարտակին էր մեղադրել այդ սպանության մեջ: Դրան հետեւեց Վարդան Ղուկասյանի գրասենյակի արձագանքը, ըստ որի. ՙԲոլորին էլ պարզ է, որ ամբաստանյալի մայրը, չունենալով որդուն արդարացնող հստակ եւ անհերքելի փաստարկներ, դիմում է ցանկացած միջոցի, այդ թվում` շինծու եւ, անգամ, անառողջ մտքերի տարածմանը: Այդ տիկինն այնքան է չափն անցնում, որ կատարելագործելով իր բանսարկությունը` հնարում է միայն իրեն հայտնի ինչ-որ խոսակցության ինչ-որ մանրամասներ՚:
Դասպասելի ռեակցիա էր, ուստիեւ տիկին ԱՆԱՀԻՏԻՑ պարզել, թե ինչպե±ս է վերաբերվում այդ մեղադրանքներին:
- Մենք պատրաստվում ենք դատի տալ հայտարարության հեղինակներին: Բոլորին է հայտնի, որ իմ որդու դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են, եւ չկան ապացույցներ: Ես հիմա էլ պատրաստ եմ կրկնել դատարանում ասված իմ խոսքերը:
- Բայց ինչու եք Սպարտակ Ղուկասյանին մեղադրում:
- Ես ո°չ նրան, ո°չ էլ Վարդան Ղուկասյանին անձամբ չեմ ճանաչում եւ ասել եմ այն, ինչ քաղաքում շատերն են խոսում, ոմանք էլ վախենում են խոսել:
Հիշեցնենք, որ Հարություն Սարգսյանի հայրը Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետն է: Ուստիեւ փորձեցինք նրանից մասնագիտական բնույթի պարզաբանումներ խնդրել իր կնոջ` տիկին Անահիտի դատարանում արված մեղադրանքների հետ կապված: Սակայն Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյան չցանկացավ խոսել:

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles