Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԻՐԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԽՈՍԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

$
0
0

ԻՐԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԽՈՍԵԼ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ


Պատմաբան, հրապարակախոս Գեւորգ Յազըճյանը խոսելով Իրանում Հայոց ցեղասպանության փաստի հանդեպ վերաբերմունքի մասին, ասաց, որ Իրանում հասարակ քաղաքացիները քիչ իրազեկված են Հայոց ցեղասպանության մասին, շատերը նույնիսկ չգիտեն, քանի որ այդ թեմայի շուրջ քննարկումներ թույլ չեն տալիս, սահմանափակում են: Բացի այդ ,նրա պնդմամբ, հայերի նկատմամբ ոչ միշտ է դրական  դիրքորոշում ցուցաբերվում,  եւ  հայ համայնքը հաճախ ենթարկվում է ոչ բացահայտ ճնշումների: Ի տարբերություն դրա` պատմաբանն  ասում է, որ թուրքերի հետ Իրանի իշխանությունները գրեթե միշտ  լավ հարաբերությունների մեջ են. ՙՓոխանակ իրենք իրենց երկրի քաղաքացիների շահերով առաջնորդվեն, առաջնորդվում են թուրքերի շահերով: Հիմա Իրանում նոր թույլ են տալիս` ինչքան ուզում ես թուրքերին բան ասա` սիրիական իրադարձություններից հետո՚:
ՙԻրավունք՚-ի դիտարկմանը, որ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյսին նույնիսկ ասել էր, որ իրենք պատրաստ են իրենց արխիվները բաց անել եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը հասանելի դարձնել պատմաբաններին` Ցեղասպանության փաստի  ուսումնասիրության համար, Գ. Յազըճյանը պատասխանեց. ՙԱյսօր կարող է, բայց վաղը հանկարծ թուրքերի հետ իրավիճակը փոխվեց, մեզ կարող են ձեռքից բռնել եւ այդ արխիվից դուրս շպրտել, այդպես է՚:
Անկախ տարատեսակ կարծիքներից, նշենք, որ այսօր Մեջլիսում կա երկու հայ պատգամավոր: Հայաստանում Իրանի դեսպանը ամեն տարի ապրիլի 20-ին այցելում է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին, իսկ Իրանի նախորդ նախագահ Ահմադինեժադը հաճախ հանդես էր գալիս Ցեղասպանության հանդեպ դատապարտող խոսքով:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles