Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԷՐԴՈՂԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԿԳՈՐԾԱԴՐՎԻ, ԲԱՅՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ

$
0
0

ԷՐԴՈՂԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԿԳՈՐԾԱԴՐՎԻ,
ԲԱՅՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ


Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե Թուրքիան պետք է դադարի միջամտել արաբական աշխարհի, մասնավորապես` Սիրիայի գործերին: Եթե այդ անընդունելի գործունեությունը շարունակվի, ապա թուրք ժողովուրդը վաղ թե ուշ պաշտոնանկ կանի Էրդողանին եւ նրա կառավարությանը ճիշտ այնպես, ինչպես եգիպտացիները դա արեցին Մուրսիի հետ: Թե արդյո±ք հնարավոր է, որ Թուրքիայում եւս հեղաշրջում լինի, ՙԻրավունքը՚ պարզեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ.
-Չեմ կարծում, որ Թուրքիայում մոտակա ապագայում կարող է լինել ռազմական հեղաշրջում: Բայց այն հանգամանքը, որ տեղի բնակչության մի զգալի հատվածը դեմ է հանդես գալիս Թուրքիայի ներգրավվածությանը սիրիական ճգնաժամում, ակնհայտ է: Եվ ես կանխատեսում եմ, որ թուրքական հասարակության այդ հատվածը գնալով ավելի կմեծանա եւ Էրդողանի վրա ճնշումն ավելի կուժեղանա, որպեսզի նա հնարավորինս ավելի հեռու մնա սիրիական գործերից: Բայց մյուս կողմից կարելի է ենթադրել, որ մեկ տարի անց` գարնանը, երբ Թուրքիայում տեղի ունենան ՏԻՄ ընտրությունները, Էրդողանը, որի դիրքերը բավական թուլացել էին Գեզի զբոսայգու իրադարձությունների պատճառով, կարող է հնարավորություն ստեղծել, որպեսզի, այսպես ասած, կողմնակիցների աչքերում իր հեղինակությունը բարձրացնի, եւ այդ հնարավորությունը չպետք է բացառել:
- Փաստորեն, Վ.Ժիրինովսկու կանխատեսումները որեւէ հիմք չունե±ն:
- Ոչ, որովհետեւ վերջին տարիներին Էրդողանը եւ նրա կառավարությունը շատ հստակ կարողացան ջանքեր գործադրել, որպեսզի բանակին հեռացնեն քաղաքականությունից: Հիմա մի նոր իրադրություն է սկսվել, եւ եթե համեմատենք նախորդ տասնամյակների հետ, ապա թուրքական բանակը հնարավորություն չունի ներգարվվելու քաղաքականության մեջ, ինչպես դա եղել է ավանդաբար Թուրքիայում: Ինչպես նաեւ այժմ թուրքական սպայակույտի միջին սերնդի սպաներից շատերը 90-ականների վերջերին ավարտել են կրոնական դպրոցներ եւ հետո դարձել սպա, մինչդեռ առաջ դա չկար: Այսօր նրանք աճել ու դարձել են միջին մակարդակի սպաներ, այնպես որ, եթե բանակի ղեկավարությունը որոշի միջամտել Էրդողանի կառավարության դեմ, ապա պարզ է, որ նրանք կպաշտպանեն Էրդողանին: Դրա համար թուրքական բանակի ղեկավարությունը, կարծում եմ, շատ լավ հասկանում է այդ հանգամանքը եւ զերծ կմնա որեւիցե գործողություններից, որոնք ուղղված կլինեն Էրդողանի դեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles