ՀԱԿԿ-Ն ՆՈՐ ԳՈՐԾ Է ՃԱՐԵԼ
ՀԱԿԿ-ն էլի կամ անգործության է մատնվել, կամ էլ նոր գրանտ է ՙկպցրել՚ անհայտ խողովակներից: Եվ այսպես, ՀԱԿԿ անդամ, Երեւանի ավագանու նախկին թեկնածու ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ իր ֆեյսբուքյան ընկերներին դիմում է նամակով. ՙՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրականացվող գիտական հետազոտությունների շրջանակներում ղեկավարում եմ ՙԱշխատուժի միգրացիա՚ հետազոտական խումբը: Կատարվելու է միգրացիայի լայնածավալ եւ բազմագործոն գիտական ուսումնասիրություն, փաստացի միգրացիայի մասին հավաստի եւ հիմնավոր տեղեկատվություն ստանալու նպատակով կատարելու ենք դաշտային հետազոտություններ` հարցումներ բնակչության շրջանում: ՏՏ ժամանակակից միջոցները տալիս են նման հարցումներ կատարելու անսահմանափակ հնարավորություններ, որոնցից մեկից` Ֆեյսբուքից, ձեր թույլտվությամբ, ցանկանում ենք օգտվել՚: Ապա հավելում. ՙՄեզ առաջին հերթին հետաքրքրում է 2008թ-ից հետո ընկած ժամանակաշրջանում արտագաղթածների մասին տեղեկատվությունը, սակայն, եթե Ձեր ընտանիքի անդամներից ավելի վաղ արտագաղթածներ կան, լրացրեք նաեւ նրանց տվյալները՚: Անձնական տվյալներ ու արտասահմանում գտնվող ընտանիքի անդամներ, շատ օրիգինալ տարբերակ է, ինչ իմանաս, թե ՀԱԿԿ-ի օտարերկրյա տերերը ինչպես կօգտագործեն այն...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ