ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻՆ ՏՂԱՄԱՐԴԱՎԱՐԻ ԳՈՐԾԻ ԵՆ ԴՐԵԼ
Հուլիսի 9-ին տեղի ունեցած ՙՕրինաց երկիր՚ կուսակցության քաղխորհրդի հերթական նիստի որոշմամբ` ՀՀ տարածքում կուսակցության կազմակերպչական աշխատանքների պատասխանատու է նշանակվել ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Թե ինչու ԱԺ ՕԵԿ-ը տղամարդ պատգամավորներին թողած, այդ ծանր ու ծավալուն, ինչպես նաեւ կոնֆլիկտային պաշտոնը բաժին հասավ տիկին Բիշարյանին, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.
- Խմբակցության տղամարդ պատգամավորներից յուրաքանչյուրն էլ իր անելիքն ունի: Հիմա մենք հարմար ենք գտել, որ Հեղինե Բիշարյանը լինի այդ պաշտոնում: Մենք մեր ուժերը հավասարապես ենք բաժանել, այնպես չէ, որ մնացածը ոչինչ չեն անում: Բոլորն էլ շատ կարեւոր գործերով են զբաղված եւ ունեն իրենց ծանրաբեռնվածությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ