Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱՅՆ ՄԱՐԴԸ ՉԷՐ, ՈՎ ՊԵՏՔ Է ՀՆՉԵՑՆԵՐ ԱՅԴ ԿԱՐԾԻՔԸ՚

$
0
0

ՙԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱՅՆ ՄԱՐԴԸ ՉԷՐ, ՈՎ ՊԵՏՔ Է ՀՆՉԵՑՆԵՐ ԱՅԴ ԿԱՐԾԻՔԸ՚

Հուլիսի 5-ին Հայ իրավաբանների համաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական եւ տարածքային փոխհատուցում ստանան: Փաստորեն, սա առաջին դեպքն էր, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան Թուրքիային հողային պահանջի հարց է բարձրացնում, ինչի մասին ՙԻրավունքը՚ զրուցեց  Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:
-Պարոն Մինասյան, արդյո±ք սա չի նշանակում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն է տեղի ունեցել:
- Ճիշտն ասած, դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, որովհետեւ, ինձ թվում է, թե Աղվան Հովսեփյանն այն մարդը չէ, ով, եթե նույնիսկ Հայաստանի պետական մարմիններում որոշում ընդունվեր արտաքին քաղաքականության փոփոխման վերաբերյալ, հնչեցներ այդ կարծիքը: Կարծում եմ, որ ավելի շատ այն կարող է բացատրվել, ինչ-որ սուբյեկտիվ խնդիրներով` սկսած նրանից, որ միգուցե այն մարդը, ով պատրաստել է Ա.Հովսեփյանի ելույթը, պարզապես, ինչ-որ այլ մոտեցումներ կամ պատկերացումներ ուներ ընդհանուր ռազմավարական քաղաքականության մասին: Կամ էլ քաղաքական ինչ-որ նպատակներից ելնելով` Ա.Հովսեփյանը անձամբ այդ քայլին գնաց: Համենայնդեպս, ես որեւէ այլ նշաններ, որ կարող էին ասել, թե իրականում ռազմավարական փոփոխություններ են տեղի ունենում, չեմ տեսնում:
- Բայց այդ կարգի պաշտոնյան նման ամբիոնից կարո±ղ էր իր սուբյեկտիվ կարծիքն արտահայտել:
- Գիտեք, երբեմն պաշտոնյաները հայտարարություններ են անում` նույնիսկ չիմանալով կամ չգիտակցելով այդ հայտարարության իմաստը կամ զգայունությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles