Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԾԻՐԱՆԻ ՄԹԵՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

$
0
0

ԾԻՐԱՆԻ ՄԹԵՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ  ԾԱՎԱԼՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՎԵԼԱՑԵԼ  ԵՆ

Հանրապետությունում արդեն մի քանի շաբաթ է, ինչ ընթանում է պտուղ-բանջարեղենի մթերման և արտահանման  գործընթաց: Այսօր խոսելով այդ մասին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ասաց, որ.« Հանրապետությունից  արդեն արտահանվել է շուրջ 32.000 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Նախորդ ամբողջ տարվա ընթացքում արտահանվել էր 31.700 տոննա, այսինքն հուլիսի 13-ի դրությամբ մենք արդեն անցած տարվա ամբողջ ծավալը գերազանցել ենք: Ծիրան արտահանվել է 18.200 տոննա: Մթերվել է 10.600 տոննա պտուղ, որից 10.105 տոննա ծիրան»:

Նա տեղեկացրեց, որ անցած տաիր նույն օրվա դրությամբ հանրապետույունում մթերվել էր 4.480 տոննա ծիրան, այսինքն այս տարի մթերման ծավալները գրեթե երկու անգամ ավել են:

«Մթերման և արտահանման աշխատանքները շարունակվում են: Այժմ հիմնականում ծիրանի բերքահավաքը  իրականացնում են Արմավիրի մարզում, չնայած արդեն սկսում են պակասել ծավալները: Որոշ կազմակերպություններ վճարումները կատարում են տեղում, կան կազմակերպություններ, որոնք պայմանագրեր են կնքում, բանկային 7-10 օրվա ընթացքում վճարումները իրականացնում են»:

Նա նաև հայտնեց, որ կարկտահարված, անորակ ծիրանի մթերման գները տատանվում են 40-50 դրամի սահմաններում,իսկ արտահանվող ծիրանը բավական բարձր գին ունի և  շարունակում է բարձրանալ: Արագածոտնի մարզում արտահանման ենթակա ծիրանը մթերվում է  600-700  դրամով: Դա այն լավագույն ծիրանն է, որը արտերկրում վաճառքի է հանվում: Ինչ վերաբերվում է արտահանման նվազագույն գնին, ապա այն այսօր կազմում է 200-250 դրամ՝ կախված որակական հատկանիշներից:

Մարինե Բարսեղյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles