Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Ա. ԳՐԻԳՈՐԻՈՒԻ ՄԱՍԻՆ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ՇԱՏԵՐԸ ԻՄԱՑԵԼ ԵՆ ՀՀ ԱԺ-Ի ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ

$
0
0

Ա. ԳՐԻԳՈՐԻՈՒԻ ՄԱՍԻՆ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ՇԱՏԵՐԸ  ԻՄԱՑԵԼ ԵՆ  ՀՀ ԱԺ-Ի ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը այսօր պատասխանելով Հայաստանի վարկանիշի մասին հարցին՝ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա  Գրիգորիուի ելույթից հետո, ասաց.

« Ես եղել եմ Քիշինևում՝ դասախոսություն էի կարդում և հայտնվեցի այնտեղ  հենց այդ սկանդալի թեժ ժամանակին: Ես այդ միջադեպխը գնահատում եմ իբրև փոթորիկ բաժակի մեջ: Այն այդպիսի  հնչեղություն ստացավ միայն այն պատճառով, որ դա տեղի ունեցավ Երևանում: Նման խոսքեր ասվում են բոլոր ամբիոններից՝ Եվրոպայում ու ոչ միայն Եվրոպայում»:

Քաղաքագետը ասաց, որ հանդիպել է Մոլդովայի իր գործընկերների հետ, որոնք տարբեր քաղաքական ուղղություններից են և բոլորը ասում էին, որ տիկին Գրիգորիուի գոյության մասին իմացել են միայն նրա ելույթից հետո: Այսինքն նա իր երկրում այնքան էլ ճանաչված մարդ չի եղել.« Անխտիր բոլոր քաղաքական ճամբարների ներկայացուցիչները ասում էին, որ իրենք ամաչում են նման միջադեպի համար: Շեշտում եմ՝ բոլոր ճամբարների ներկայացուցիչները»:

Քաղաքագետը ասաց, որ Գրիգորիուին երբեմն Օմբուդսմեն են անվանում, բայց դա այդքան էլ ճիշտ չէ, քանի որ. «Իրենց մոտ ուրիշ  իրավական կառուցվածք ունի այդ ինստիտուտը,  այն մի քանի մարդուց է կազմված: Նա դարձել է խորհրդարանական փաստաբան կոմունիստների խողմից առաջադրվելով, բայց այդուհանդերձ մարդը, ով փաստացիորեն հանդիսանում է այդ կուսակցության «գորշ կարդինալը»՝ պարոն Մարկ Տկաչուկը արտահայտվեց հետևյալ կերպ՝ չնայած ես նման կերպ չեմ արտահայտվում, բայց մեջբերեմ նրա խոսքերը, նա ասաց.«Это высказывание кухарки»,- հավելեց քաղաքագետը:

Ա. Իսկանդարյանը ասաց, որ մոլդովացի փաստաբանին պաշտոնից զրկել հնարավոր չէ, քանի որ արդեն սկսել են խորհրդարանական  արձակուրդները, բացի այդ դա բավական ծանի իրավական գործընթաց է՝ խորհրդարանի երեք քառորդը պետք է դրա համար քվեարկի, իսկ Մոլդովայի պարագայում դա բավական բարդ հարց է, բացի այդ նրա լիազորությունները մինչև հոկտեմբեր ամիսն են ուժի մեջ, որից հետո, մոլդովացիների հավաստմամբ նա չի վերընտրվի:

Մարինե Բարսեղյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles