Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿՑՈՒՑԱԲԵՐՎԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

$
0
0

ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿՑՈՒՑԱԲԵՐՎԻ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ


Անցած շաբաթ օրը Նոր Մոսկվայում խոշոր վթար է տեղի ունեցել: Բեռնափոխադրող ՙԿամազ՚ մակնիշի մեքենան, որի վարորդը եղել է  ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը,  բախվել է մարդատար ավտոբուսի:  Ավտոբուսի ուղեւորների թիվը եղել է 41-ը, որոնցից 18-ը զոհվել են, իսկ հայազգի վարորդը տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ կոմայի մեջ է ընկել: Ինչպես պարզվում է, Հրաչյա Հարությունյանը ազատամարտիկ է, վերջինս Մոսկվա էր մեկնել մեկ տարի առաջ բանակում մահացած որդու գերեզմանաքարի համար գումար վաստակելու նպատակով: Թե արդյոք ՀՀ արտգործնախարարությունը որեւէ քայլ ձեռնարկել է նման ծանր վիճակում հայտնված ՀՀ քաղաքացուն օժանդակելու եւ իրավունքները պաշտպանելու համար` պարզեցինք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՑ. ՙԴեսպանությունը ուշադրությամբ զբաղվում է այդ գործով, եւ հյուպատոսական անհրաժեշտ օժանդակություն, իհարկե, կցուցաբերվի՚:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles