ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՈՉ ԳՐԱՆՏ «ԿՊՑՐԵՑ», ՈՉ ՀՐԱՆՏ
Պարզվում է, երբ ՀԱԿիստները ձախողվում են քաղաքականության մեջ, հանկարծ հիշում են, որ նախեւառաջ գիտնական են: «Իրավունք»-ում հրապարակված «ՀԱԿԿ-Ն ՆՈՐ ԳՈՐԾ Է ՃԱՐԵԼ» հոդվածից հետո, որտեղ նշված էր, թե ՀԱԿԿ-ն էլի կամ անգործության է մատնվել կամ էլ նոր գրանտ է «կպցրել» անհայտ խողովակներից, քանի որ ՀԱԿԿ անդամ, Երեւանի ավագանու նախկին թեկնածու Զոյա Թադեւոսյանն իր ֆեյսբուքյան ընկերներին դիմում է ընտանիքի ու բարեկամների շրջանակում Հայաստանից արտագաղթածների մասին սոցհարցումով, վերջինս նյութի հեղինակին նամակ է գրել. «Հրանտ, իսկ ռուսերեն Գռանտ, գիտեք, գրանտ կպցնելը (ինչպես Դուք եք գրում) անբարո չէ, բարոյական չէ սուտ ու կեղծ լրատվությամբ հացի փող աշխատելը: Ի դեպ, ՀԱԿ-ը քաղաքական ուժ է, գիտական հետազոտություն իրականացնելը քաղաքական գործընթաց չէ, եւ գրագետ չէ այն մեկնաբանությունը, որով փորձել եք, գրանտ-լուր հաղորդել Ձեր թերթի ընթերցողներին»: Ապա Զ. Թադեւոսյանն անցնել է անձնական վիրավորնաքների, իսկ վերջում նշել. «Ես առաջին հերթին գիտնական եմ, հետո` քաղաքական անձ»:
Նախ նշենք, որ գրանտ շահելը անբարո համարելը, դա Դուք ասացիք, տիկին Թադեւոսյան: Մինչդեռ, մենք կարծում ենք, որ գրանտ շահելը դեռ անբարոյականություն չէ, այլ այն անբարոյական կերպով օգտագործելուն, օտարի շահը սպասարկելուն կարելի է եւ պետք է նման որակում տալ: Իսկ ընդհանրապես, հետաքրքիր է` ինչո՞ւ ՀՊՏՀ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանը էլի հույսը, այս դեպքում ՀԱԿԿ-ից կտրել ու անցել է իր հին գործին, եւ ի՞նչ կապ ունի տնտեսագիտությունը նման սոցհարցման հետ, մի՞թե Երեւանի ավագանու նախկին թեկնածուները մեխանիկորեն սոցիոլոգիական գիտությունների թեկնածու են դառնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ